23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 10, 2018

ԿԸՀ-ն հրապարակեց արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հրապարակեց ԿԸՆ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 48.67 տոկոսը (1մլն 262 հազ 164)։ Անվավեր է ճանաճվել 4678 քվեաթերթիկ։ Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն – 59 068 […]

Համաշխարհային մամուլն արձանագրել է Նիկոլ Փաշինյանի համոզիչ հաղթանակը խորհրդարանական ընտրություններում

Ամբողջ աշխարհի առաջատար լրատվամիջոցները ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո կրկին իրենց ուշադրությունը սևեռեցին Հայաստանի վրա: «Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամրապնդեց իր իշխանությունն այն բանից հետո, ինչ իր ղեկավարած քաղաքական ուժը հաղթանակ տոնեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում»,- գրում է բրիտանական The Guardian-ը: Պարբերականը մեջբերել է ընտրությունների նախնական արդյունքների […]

Որքան ձայն են ստացել ՀՀԿ թեկնածուները

ՄԻՊ նախկին խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական մի քանի թեկնածուների ստացած ձայների արդյունքները: 1. Վիգեն Սարգսյան 4087 2. Վահրամ Բաղդասարյան 2660 3. Արթուր Նալբանդյան 2583 4. Արմեն Աշոտյան 2396 5. Արման Սահակյան 1961 6. Մուրադ Մուրադյամ 1840 7.Հովհաննիսյան Արաիկ 1270 8. Կարո Կաչապետյան 1245 9. Ալավերդյան Արմեն 1181 […]

Հայտնի են ԲՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայներ ստացած թեկնածուները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է վարկանիշային ընտրակարգով ընտրությունների արդյունքները: ԲՀԿ-ի թեկնածուներից ամենաշատ քվե ստացել է Էդուարդ Բաբայանը՝  7472 ձայն: Հաջորդը  Սյունիքի թիվ 12 ընտրատարածքում առաջադրված Նաիրա Զոհրաբյանն է`2148 ձայն: ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը ստացել է 656 ձայն, Տիգրան Ուրիխանյանը`1154 ձայն, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը` 723 ձայն, Վահե Էնֆիաջյանը`1195 ձայն: Սյունիքի եւ Վայոց ձորի թիվ 12 ընտրատարածքում առաջադրված […]

Որքանով ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» կկարողանան հակակշռել «Իմ քայլը» դաշինքին՝ ցույց կտա ժամանակը. Կարեն Քոչարյան

Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները սպասելի էին, անակնկալ ոչինչ չկար: Այս մասին ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացներին: «Ունենք խորհրդարան, որտեղ կա երեք քաղաքական ուժ, որից դոմինանտ է «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն էլ՝ ընդդիմություն: Թե որքանով այս քաղաքական ուժերը կկարողանան հակակշռել «Իմ քայլը» դաշինքին՝ ցույց կտա ժամանակը, […]

Հովսեփ Խուրշուդյանն առաջարկում է արտախորհրդարանական ուժերին «զուգահեռ խորհրդարան» կազմավորել

Ընտրարշավը սկսվելուց՝ «Ազատություն» ռադիոկայանում մի քննարկման ընթացքում արդեն առաջարկել էի արտախորհրդարանական կուսակցություններին լծվել կառուցողական օրինաստեղծ համատեղ աշխատանքի՝ ստեղծվող ԱԺ-ից դուրս եւ դրան զուգահեռ: Կարծում եմ, եթե ԱԺ-ից դուրս գտնվող քաղաքական ուժերը (իսկ ընտրությունների արդյունքներից արդեն պարզ է, որ դա քաղաքական դաշտի բացարձակ մեծամասնությունն է) իրոք համարում են, որ ասելիք/անելիք ունեն Հայաստանի քաղաքական դաշտում, ապա՝ քաղաքացիական […]

Երբեք մեր ձայնը չեն կարողացել լռեցնել. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ կուսակցության պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր օր, նոր՝ պայքար: Բարի լույս։ Ամեն ինչ նոր է սկսվում միայն։ Դաշնակցության օրն երեկ էր, այսօր, ու հատկապես՝ վաղը։ Գնում ենք առաջ, մեր հավատարմությունը հայտնելով մեր հողին ու մեր հայրենակցին։ Առաջիկայում կրճատվող հազարավոր աշխատողներին, պարտադիր կուտակայինի սև հետևանքները զգացող, այս օրերին մոլորյալ երիտասարդին, […]

Ընտրությանը մասնակցած ընտրելու իրավունք ունեցողների կեսի 70 տոկոսը ողջ ժողովուրդը չէ. Արթուր Մարտիրոսյան

Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Դիտում եմ իշխանական կուսակցության  նորընտիր մորուքավոր պատգամավորների ելույթները: Նրանցից մեկը, ձեռքերը գրպաններում դրած, կկոցած աչքերով, լուրջ իր տպավորություններն է կիսում ընտրությունների ու դեմոկրատիայի` իր պատկերացումների մասին: Նա ասում է, որ վերջապես ժողովուրդը Խորհրդարանում մեծամասնություն ունի: Ես կձաղկեի դա ասողին այդպիսի […]

Ձյուն է գալիս. մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Կոտայքի, Բաղրամյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված