23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այն, որ ընդդիմություն չկա, ողբերգություն է. Սամվել Խուդոյան

«Թաղի տղեքը հանգիստ իրենց գործերով էին զբաղվում, միջամտություններ, կռիվներ, լցոնումներ չեղան»,- ամփոփելով դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

«Այն, որ նորաստեղծ կուսակցություններն առանձնապես ձայն չհավաքեցին՝ միանգամայն նորմալ էր, իսկ «Իմ քայլի» 70 տոկոս ձայն հավաքելը կարելի է պայմանավորել հին իշխանությունների վերադարձի վախով, ուստի նորի վերջնական հաստատումը դրդեց մարդկանց իրենց ձայները տալ «Իմ քայլին», իսկ այն, որ ընդդիմություն չկա, ողբերգություն է: Ըստ էության, արտախորհրդարանական մակարդակով Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) պետք է շարունակի կտրուկ քննադատությունները, որովհետև մարդուն այս կյանքում օգնում են քննադատները, նա ուղղում է իր թերությունները»,- ընդգծեց հոգեբանը:

Նշենք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 593.120 է, որից ընտրություններին մասնակցել է 1 մլն 262.164-ը, այսինքն՝ 48.67 տոկոսը:

ՀՀԿ– 59.068 (4.7 տոկոս)

ՔՈ- 8533 (0.68 տոկոս)

ՀՅԴ- 48.822 (3.89 տոկոս)

«Իմ քայլը» դաշինք– 884.849 (70.44 տոկոս)

«Լուսավոր Հայաստան»– 80.049 (6.37 տոկոս)

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցություն- 6460 (0.51 տոկոս)

«Ազգային առաջընթաց» կուսակցություն– 4122 (0.33 տոկոս)

«Մենք»- 25. 174 (2 տոկոս)

«Օրինաց երկիր»- 12.390 (0.99 տոկոս)

«Սասնա ծռեր» կուսակցություն- 22.868 (1.82 տոկոս)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 103.837 (8.22 տոկոս)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ