26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 27, 2018

Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը ՌԴ-ի հետ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։ Այս մասին Փաշինյանն ասաց Վանաձոր քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։ «Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը ՌԴ-ի հետ մեր ռազմավարական դաշնակցային հարաբերություններն ուժեղացնելու համար։ Դրանք պետք է բարձրացնենք նոր մակարդակի և՛ ԵԱՏՄ, և՛ ՀԱՊԿ շրջանակներում, և՛ երկկողմ մակարդակներում»,- […]

Արամ Մանուկյանը վայր է դնում մանդատը

«Իմ քայլը» դաշինքից Երևանի ավագանու անդամ Արամ Մանուկյանը հրաժարվել է մանդատից, այդ մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Ավագանու անդամի մանդատը տրվել է «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակից հաջորդ թեկնածու Նուարդ Վարդանյանին», – նշել է քաղաքապետը:  

ՀԱՊԿ անդամ երկրները շահագրգռված են ընդհանուր անվտանգության ապահովմամբ. Հայաստանում ՌԴ դեսպան

ՀԱՊԿ-ում ծագած հարցերը պետք է լուծվեն միասնական կոնսենսուսի հիման վրա, քանի որ բոլոր երկները շահագրգռված են, որ կազմակերպությունն աշխատի ու մեր ընդհանուր անվտանգության ապահովման մեջ ունենա այն ներդրումը, որը բոլորը նրանից ակնկալում են, այս մասին այսօր լրագրողներին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Գլխավոր քարտուղարի հարցը քննարկվում է ու ես համոզված եմ, որ այն […]

Բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին, ու տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից, էս ովքե՞ր են սրանք. Նիկոլ Փաշինյան

Այսօր Սպիտակում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հիշեց Գյումրիից սկսված քայլարշավը, որ ավարտվեց ապրիլին Երևանում։ Նա հիշեց, որ Սպիտակի ճանապարհին գյուղերում իրենց «կառտոշկի փուռ» են հյուրասիրել, որ անզուգական էր, իսկ Սպիտակում՝ մե՜ծ կաթսայով խաշլամա։ Փաշինյանը խորհուրդ տվեց. «Եկեք Սպիտակ, եկեք Կաթնաջուր, եկեք Շիրակամուտ՝ փուռը փորձելու»։ «Հարցը փուռը չի, հարցը խաշլաման չի։ […]

Սասունը պարզ հայ մարդ է, որը բացահայտում է այն, ինչի մասին լռում է ՔՊ վերնախավը

Երեկ շատերդ հասցրել եք վրդովվել Սասուն Միքաելյանի ցնցող բացահայտմամբ։ Բայց Սասունը ընդամենը պարզ հայ մարդ է, որը իր շիտակ խոսքով բացահայտում է այն, ինչի մասին լռում է ՔՊ վերնախավը, և կամ փորձում խուսանավել՝ որ իրենց համար իշխանության գալը ավելի կարևոր է, քան արցախյան պատերազմում հաղթանակը և նրա վերջնական ամրագրումը, և դա խորը նստած գիտակցություն է։ […]

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Արսեն Բաղդասարյանի՝ Փաշինյանին ուղղված նամակը

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Արսեն Բաղդասարյանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված նամակը: Նամակում Ա. Բաղդասարյանը «մարդասիրություն ցուցաբերելու կոչ է անում և խնդրում տեղ հասցնել թղթին հանձնված իր հոգու ճիչը»: «Ասում են՝ անելանելի իրավիճակներ չեն լինում, և ես հրաժարվում եմ հավատալ, որ սա անդառնալի է: Որպես մարդ, ով եփվում է այս շիլայի մեջ, անցնում այս բոլոր տառապանքները, հասկանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի