Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննությանը մասնակցել է նաև Գլխավոր դատախազը
Վերաքննիչ դատարանում քննվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությանը մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը: Դատական նիստին մասնակցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: