Ինչ եղանակ է սպասվում ձմռան առաջին օրերին
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-29-ի ցերեկը, 30-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև:
Երևան քաղաքի նոյեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.70C (1977 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.70C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.00C