27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 17, 2018

ԱԻՆ-ից վարորդներին զգուշացնում են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով: Տավուշի մարզի Բերդ քաղաքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]

Նախագիծը տապալած պատգամավորներից շատերը լալահառաչ ձայնով կգոռան, որ ժողովուրդը կործանվու՜մ է, ազգին դարձրել են ղումարբա՜զ

Այսօր վիվարոների ու տոտոների գործունեությունն արգելող նախագիծը տապալած պատգամավորները վաղը լալահառաչ խոստանալու են ընդունել այդ օրենքը, այս մասին ֆեյբուքյան հանրագրում ասել է ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը․ «Այսօր խորհրդարանում տապալվեց իմ հեղինակած նախագիծը, որով Հայաստանում օրենքի ուժով արգելվելու էին տեղական ու միջազգային տարատեսակ վիվարոների ու տոտոների գործունեությունը։ Գործող կառավարությունը և իր հենարան «Ելք» խմբակցությունը դեմ էին նախագծին, ԲՀԿ-ն […]

Սերժ Սարգսյանը ճիշտ էր, Փաշինյանը՝ սխալ. Hayeli.am

Նույնիսկ նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հաստատուն ու վստահ քայլերով գնում է այն ճանապարհով, որով ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանն էր։ Դեռ երեկ նրա թիմակիցները սյունին գամեցին ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանին, որն օրենսդրական առաջարկ էր ներկայացրել Հայաստանում բույքմեքերական խաղերը խստիվ արգելելու վերաբերյալ, քանի որ պատգամավորի կարծիքով, դա մեր ազգի համար չարիք է ու շատ ընտանիքներ, ճակատագրեր […]

Դադարեցրեք պետական մակարդակով կազմակերպված քաղաքացիների թալանը. Վարուժան Բաբաջանյան

Տավուշի մարզում ԲՀԿ վարկանիշային թեկնածու Վարուժան Բաբաջանյանի հոդվածը ծայրահեղ բարձր տուգանքների մասին … Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ աշխատավարձերը անհամեմատ բարձր են՝ միջինը՝ 450 000 դրամ, դեռ մինչև վերջերս շարունակում էր պահպանել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված նվազագույն տուգանքի չափը՝ 300 ռուբլի կամ 3600 դրամ՝ հայկական արժույթով: Հայաստանում, երբ միջին իրական աշխատավարձը չի գերազանցում 80000 դրամը […]

Ի՞նչ էինք սպասում և ի՞նչ ստացանք. հրապարակվել է նոր հարկային օրենսգրքի նախագիծը. 168 Ժամ

Վերջին շրջանում առավել քննարկվող թեմաներից մեկը հարկային բարեփոխումներն են, որոնց շուրջ քննարկումները առավել ակտիվացան, երբ այս տարվա սեպտեմբեր ամսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական «լայվի» միջոցով ներկայացրեց հարկային բարեփոխումների հիմնական մոտեցումները, տարբեր հարթակներում լայն քննարկումներ սկսեցին, որոնք բազմակողմանի քննադատեցին ներկայացվող հարկային փաթեթը: Իր աչքի առաջ ունենալով այս դասը, նոր կառավարությունը կարծես 180 աստիճանով փոխել է ռազմավարությունը […]

Պարզաբանում եմ պահանջելու Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, որտեղ Լուկաշենկոն մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ նիստից, նշել է՝ մեր արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է, հիմա պատկերացրեք՝ դա նույն իրավիճակը կլինի, եթե օրինակ՝ որևէ օտարերկրյա դեսպանին՝ ՀԱՊԿ անդամ երկրի դեսպան չհանդիսացող, հրավիրեմ ու պատմեմ դռնփակ նիստի մասին: Եթե նիստը փակ է, ուրեմն փակ […]

Խաղատան դիլեր, տաքսու վարորդ, փոխքաղաքապետ, հիմա էլ՝ պատգամավո՞ր. Հրապարակ

6-րդ գումարման ընտրատարածքում (Արմավիրի մարզ) «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով թեկնածու է առաջադրվել «Քաղաքացիա­կան պայմանագիր» կուսակ­ցության անդամ Արսեն Պետրոսյանը: Նա նաև ՔՊԿ-ի համամասնական ցուցակի 138-րդ համարն է: Արսեն Պետրոսյան անունը ոչինչ չէր ասի, եթե թավշյա հեղափոխությունը չկտրեր նրան տաքսու ղեկից ու չտաներ հասցներ Նիկոլ Փաշինյանի մոտ: Միայն նրա համար, որ երիտասարդ հեղափոխականը քայլել է Փաշինյանի […]

Բոլորը պարտադրված ստորագրում են աշխատանքից ազատվելու մասին դիմումների տակ՝ առանց ամսաթվի. Փաստ

Այս օրերին, երբ բոլորը զբաղված են համապետական ընտրությունների մանրամասների մասին տեղեկություններ հայթայթելով կամ տարածելով, թվում է, թե այլ գործերով զբաղվելը ժամանակավրեպ ու անիմաստ է: Այս թոհուբոհի ընթացքում, սակայն, թերթի տեղեկություններով, նախարարությունների օպտիմալացման նախապատրաստական աշխատանքների ակտիվ գործընթաց է իրականացվում: Ու մինչ կորոշվի, թե ընտրություններից հետո որ նախարարությունն ինչ ճակատագիր կունենա, կամ նախարարություններում ինչպիսի կրճատումներ կլինեն, մի շարք գերատեսչությունների […]

Ում կդարձնեն ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը կորցնելու քավության նոխազ. Հրապարակ

Իշխանություններին հեշտ ժամանակներ չեն սպասվում․ բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրյակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկվելու-որոշվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։  Հաջորդ օրն էլ՝ դեկտեմբերի 7-ին, Միլանում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումն է։ «Կողմերը դեռ չեն հաստատել Միլանում հանդիպման իրենց մասնակցության փաստը»,- ասաց ԱԳՆ թերթի աղբյուրը՝ ի պատասխան հարցին, թե այդ հանդիպման, ինչպես նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված