13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախագիծը տապալած պատգամավորներից շատերը լալահառաչ ձայնով կգոռան, որ ժողովուրդը կործանվու՜մ է, ազգին դարձրել են ղումարբա՜զ

Այսօր վիվարոների ու տոտոների գործունեությունն արգելող նախագիծը տապալած պատգամավորները վաղը լալահառաչ խոստանալու են ընդունել այդ օրենքը, այս մասին ֆեյբուքյան հանրագրում ասել է ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը․

«Այսօր խորհրդարանում տապալվեց իմ հեղինակած նախագիծը, որով Հայաստանում օրենքի ուժով արգելվելու էին տեղական ու միջազգային տարատեսակ վիվարոների ու տոտոների գործունեությունը։ Գործող կառավարությունը և իր հենարան «Ելք» խմբակցությունը դեմ էին նախագծին, ԲՀԿ-ն ևս դեմ էր: Ներկա ու նախկին հանրապետական շատ պատգամավորներ ևս դեմ էին` կառավարությունը նրանց «քաջալերել» էր դեմ լինել: Սա արդեն անցյալ է:

Մի քանի օրից էլի քարոզարշավ է, էսօր իմ նախագիծը տապալած ուժերից ու պատգամավորներից շատերը վաղը լալահառաչ ձայնով կգոռան, որ ժողովուրդը կործանվու՜մ է, ազգին դարձրել են ղումարբա՜զ, ու, որ ընտրվելու դեպքում օրենք են ընդունելու ու արգելելու են վիվարոների ու տոտոների գործունեությունը:

Նախընտրական հանդիպումներին պատշգամբներից հետևող մեր հայրենակիցներն էլ, էլի, թեկնածուներին մատով ցույց կտան բակում գտնվող վիվարոների գրասենյակը` հույսով, որ գոնե այս անգամ հարցը լուծում կստանա…»։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ