11 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2018

Լուրեր: Նոյեմբերի 10, 2018

Տարիների ընթացքում զգոն մնալու նախապայմանը ճիշտ կենսակերպն է ու միջավայրը

arm132700007565

Որոշ մարդիկ մինչև խոր ծերություն դեռ զգոն են և խելացի, սակայն ոչ բոլորն են նույնքան բախտավոր: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ բախտավորությունը շատ քիչ է կապված այս ամենի հետ: Գիտնականները պարզել են, որ խելացիությունը և զգոնությունը կարող են իրականում ղեկավարվել մեր կողմից: Age UK-ն անցկացրել է հետազոտության համար հարկավոր հարցումներն այն մարդկանց շրջանում, ովքեր […]

Վիտամին D-ի պակասը կարող է երեխաների մոտ դեպրեսիայի պատճառ դառնալ

arm13270100721

Գիտնականները հայտնում են, որ վիտամին D-ի բարձր մակարդակ ունեցող երեխաները պակաս հավանական է, որ տառապեն դեպրեսիայով: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այս վիտամինի ցածր մակարդակ ունեցող երեխաները դեպրեսիայով տառապելու 10 տոկոսով ավել հավանականություն ունեն, քան այն երեխաները, որոնց մոտ վիտամինի մակարդակը բարձր է: Առաջին անգամ է, որ գիտնականներն […]

Համացանցից կախվածությունը քայքայում է ուղեղը այնպես, ինչպես թմրանյութը և ալկոհոլը

is-screen-addiction-real

Համացանցից կախվածությունը մարդու ուղեղը քայքայում է ոչ պակաս, քան թմրանյութերը և ալկոհոլը: Իչպես հաղորդում է BBC-ն, այսպիսի եզրակացության են եկել չինացի գիտնականները: Գործակալությունը գրում է, որ գիտնականները վերլուծել են 14-21 տարեկան 35 մարդու ուղեղ: Նրանցից 17-ը ճանաչվել են համացանցից կախվածություն ունեցողներ. նրանք «այո» են պատասխանել այնպիսի հարցերի, ինչպիսին է, օրինակ, «արդյո՞ք դուք պարբերաբար անհաջող փորձեր […]

Արտակ Զեյնալյանը կմասնակցի ընտրություններին «Մենք» դաշինքից

Без названия (1)

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը «Մենք» դաշինքի կազմում մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին և բացի այդ առաջադրվելու է նաև ռեյտինգայհին ընտրակարգով։ Այսօր «Մենք» դաշինքի ստեղծման մասին հուշագրի ստորագրումից հետո լրագրողները փորձեցին հետաքրքրվել, թե մասնավորապես որ ընտրատարածքում է նա առաջադրվելու: Զեյնալյանը չպատասխանեց, ասաց, որ ժամանակին ամեն ինչ հայտնի կդառնա։ «Ապագա խորհրդարանի կազմը, գործադիր մարմնի ձևավորումը որոշվելու է […]

Քաղաքական դաշտում միայն Փաշինյանի կողմնակիցներն ու ՔՊ-ն չպետք է լինեն. Արամ Սարգսյան

aram-sargsyan2

«Ես ու դու մենք ենք» կարգախոսով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացնում «Մենք» դաշինքում միավորված «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, երկու կուսակցությունները հուշագիր ստորագրեցին։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու են միավորվել «Ազատ դեմոկրատների» հետ։ ««Մենք» դաշինքը համարում է, որ հեղափոխությունն իր վերջնական նպատակին հասած կլինի, եթե տեղի ունենան […]

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

imgpsh_fullsize-1

Նոյեմբերի  12-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը եւ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը: ԹԵՄԱ՝  Երեւանն անպաշտպան է սելավներից եւ ջրհեղեղներից. եղանակային պայմանների  ռիսկերը.  խնդրի լուծման հեռանկարները:   

Մահացել է սիրված դերասանը

default

Կյանքից հեռացել է դերասան Լևոն Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք դերասան Անդրանիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից։ Լևոն Մուրադյանը 60 տարեկան էր։ Հեռուստադիտողին նա առավել հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալից՝ Վռամ Արևշատյանի կերպարով:

Ադրբեջանական զինված ուժերը որևէ նոր տեղաշարժ չեն ունեցել. Արծրուն Հովհաննիսյանը հերքում է

Без названия

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Զանգակատան գյուղապետի պաշտոնակատար Հովիկ Կարապետյանը News.am-ի հետ զրույցում ասել է, որ գյուղին հարակից տարածքում ադրբեջանական կողմն առաջ է բերել իր դիրքերը, ինչի հետևանքով միջդիրքային տարածությունը բավականին կրճատվել է ու 11 հա ցանքատարածություններ հայտնվել են կրակի տակ։ Գյուղապետի ասածի իրողությունը պարզելու համար, Henaran.am-ը կապվեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում, փաստեց՝ Արարատի […]

Հանրապետականն այսօր միակ ընդդիմությունն է. Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

Sharmazanov1

«Պատրաստվում ենք խորհրդի նիստին ամսի 11-ին և ամենայն հավանականությամբ կհայտարարենք ընտրություններին մասնակցելու մասին, որովհետև մեկ անգամ չէ, որ նշել եմ՝ քաղաքական ուժը պետք է մասնակցի ընտրություններին և այն էլ այնպիսի քաղաքական ուժը, որի հիմքում Աշոտ Նավասարդյանն է, ով եղել է անկախության մարտիկ, Անդրանիկ Մարգարյանն է, սպարապետ Վազգեն Սարգսյանը և, բնականաբար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը»,- թղթակցի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի