23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վիտամին D-ի պակասը կարող է երեխաների մոտ դեպրեսիայի պատճառ դառնալ

Գիտնականները հայտնում են, որ վիտամին D-ի բարձր մակարդակ ունեցող երեխաները պակաս հավանական է, որ տառապեն դեպրեսիայով:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այս վիտամինի ցածր մակարդակ ունեցող երեխաները դեպրեսիայով տառապելու 10 տոկոսով ավել հավանականություն ունեն, քան այն երեխաները, որոնց մոտ վիտամինի մակարդակը բարձր է:

Առաջին անգամ է, որ գիտնականներն ուսումնասիրում են այս վիտամինի ազդեցությունը դեպրեսիայի առաջացման վրա՝ երեխաների շրջանում, չնայած որ շատ հետազոտություններ ցույց են տվել, որ վիտամին D-ն օգտակար է նաև մեծահասակների հոգեկան առողջության համար:

Ուսումնասիրությունն անցկացրել է Բրիսթոլի համալսարանը: Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 2700 երեխաներ, որոնցից արյան անալիզ են վերցրել, երբ նրանք 9 տարեկան և 8 ամսական են եղել: Այնուհետև գիտնականները երեխաներից նորից են արյան անալիզ վերցրել, երբ նրանք արդեն 13 տարեկան են եղել:

Այս ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այն երեխաները, ովքեր վիտամին D-ի ցածր մակարդակ են ունեցել, այդ երեք տարիների ընթացքում նրանց մոտ դեպրեսիայի նշաններ են ի հայտ եկել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ