26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2, 2018

100 օրվա ֆենոմենը. Ի՞նչ կա Փաշինյանի մտքին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17–ին հրավիրում է հանրահավաք, առիթը պաշտոնավարման 100 օրն է: Կարծես թե առաջին անգամ Հայաստանում պաշտոնավարման 100 օրը երկրի ղեկավարը ցանկանում է ամփոփել հանրահավաքով: Թե ինչքանով է դա արդյունավետ, դժվար է ասել, բայց որ առնվազն հետաքրքիր է` միանշանակ է: Սակայն ակնհայտ է, որ հանրահավաքում չեն լինելու վիճակագրական ու պաշտոնական տվյալներ, հասկանալի է` […]

Ինչո՞վ է նա զբաղվում Քոչարյանը «ԿԳԲ-ի պադվալ»-ում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ մեկ շաբաթ է՝ որպես մեղադրյալ գտնվում է կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Քոչարյանը պահվում է «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ում, որը հանրությանը հայտնի է «ԿԳԲ-ի պադվալ» անվամբ: Ուշագրավն այն է, որ մինչ օրս կալանավորված հայտնի պաշտոնյաները եւս տարվել են այնտեղ: Իսկ ՀՀ երկրորդ նախագահի դեպքում […]

Ես հասկանում եմ՝ դուք ում նկատի ունեք, բայց Բերիան ես չեմ. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանելով «Առավոտ»-ի հարցին՝ ձեր կառավարությունում ո՞ւմ են նմանեցնում Բերիային, ո՞վ է Բերիան, որը, ըստ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի, ուղղորդում է իրավապահ մարմիններին, պատասխանեց. «Ես հասկանում եմ՝ դուք ում նկատի ունեք, բայց Բերիան ես չեմ»: Ապա Ավինյանն ասաց՝ թե ինչ էր ակնարկում Սողոմոնյանը, պետք է իրեն ուղիղ հարցնել. […]

«Ելք» դաշինքը քանդվում է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն իսկ կարելի է հստակ պնդել, որ «Ելք» դաշինքն այլեւս ոչ եւս է: Դրա մասին են վկայում թե՛ ՔՊ–ի որոշումը Երեւանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին, որն անսպասելի էր դաշինքի գործընկերների համար, թե՛ վերջիններիս արձագանքները: Ավելին, մեր հավաստի տվյալներով՝ Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը որոշել են ավագանու, ինչպես նաեւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել […]

Կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը արգելել ԲՀԿ-ին մասնակցել ընտրություններին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` Երեւանի ավագանու արտահերթ նիստում ԲՀԿ ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Զոհրաբյանին հարցրեց՝ հնարավո՞ր է Փաշինյանի կառավարությունը ստիպի ԲՀԿ-ին չմասնակցել ավագանու ընտրություններին: Ի վերջո, ՔՊ ցուցակը գլխավորելու է դերասան Հայկ Մարությանը, եւ հավանական է, որ նա հասարակության կողմից չընդունվի որպես քաղաքապետի թեկնածու, այդպես հնարավորություն ստեղծվի, որ […]

Մենք հիմա անցնում ենք մահվան ստվերների միջով

Եթէ նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տէ՛ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գավազանն ինձ կմխիթարեն։ Այսպես էր ասում Դավիթ թագավորը, մեծ սաղմոսերգուն, որովհետև անվերապահ հավատում էր Աստծուն և խոսում էր հետը անկեղծանալով: Մենք հիմա անցնում ենք մահվան ստվերների միջով, երանի ունենայինք սաղմոսերգուի վստահությունը…և ասեինք Տերն է իմ Հովիվը: Ծովիկ Դավթյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի