26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 28, 2018

Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահի աշխատակազմին

Վարչապետի աշխատակազմի տեղակայաման վայրը սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծը զեկուցելիս, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ կառավարությունը որոշել է վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանել ՀՀ քաղաք Երևան Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ՝ Կառավարության տուն 1-ը: Վարչապետ Փաշինյանը  պարզաբանելով զեկույցը ասաց. «Այս որոշումը մենք ընդունում ենք զուտ օրենքի տեխնիկական պահանջը կատարելու համար, բայց ես […]

Ով է իշխանության ուժի ցուցադրության թիրախը. Փաստ

Հայաստանյան հասարակական, քաղաքական ու լրատվական միջավայրի առանցքային թեմաները, ուզենք, թե չուզենք, շարունակում են մնալ բացահայտումներն ու ձերբակալությունները, ավելի ճիշտ՝ «բերման ենթարկումները»: Նախորդիվ անդրադարձել ենք այս գործընթացների, այսպես ասած, «լուսաձայնային էֆեկտների» ենթատեքստերին և բեմականացման որոշակի տարրերին, սակայն, սրանից զատ, այսօրինակ գործողություններով իշխանությունները մի շարք հստակ հաղորդագրություններ են հղում իրենց ներկա և առաջիկա մրցակիցներին: Այլ կերպ ասած՝ իշխանությունը ուժի […]

ՔՊ-ական մարզպետը բազմաբնակարան շենք ունի. Փաստ

Հունիսի 1-ին Կոտայքի մարզպետի պաշտոնը ստանձնած Ռոմանոս Պետրոսյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Պետրոսյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բազմաբնակարան բնակելի շենք ու հողամաս: Նրան  է պատկանում նաև «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ մարզպետն ունեցել է փոխառություններ և բաժնեմաս՝ համապատասխանաբար 300 հազար ու 60 հազար […]

Վաչագան Ղազարյանը հրաժարվում է. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից նախօրեին ձերբակալված և այնտեղ գտնվող, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը` «Սերժի Վաչոն», հրաժարվում է ցուցմունք տալ: Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը իր կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին բերման էր ենթարկել Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող  «Յունիբանկ» ՓԲԸ մուտքի մոտից: Վերջինս բերման ենթարկվելուց հետո՝ անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել էր […]

Արմեն Սարգսյանը կմեկնի՞ Բաքու. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ արտաքին քաղաքական տիրույթում վարչապետ-նախագահ մրցակցությունը սրվում է: Լուրեր կան, որ հնարավոր է՝ Արմեն Սարգսյանը մեկնի Բաքու, թեև նախագահականի մեր աղբյուրները դա «աբսուրդ» համարեցին: Լուրեր կան նաև, թե Արմեն Սարգսյանը մեկնելու է Իրան: «Եվրոպա, ԱՍՆ այցերից առաջ Արմեն Սարգսյանը հանդիպել է, այո, ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ, սակայն նման հարց չի քննարկվել»,- ասացին մեզ:  Այնուհան­դերձ, […]

Գայթակղությունը մեծ է․․․ ՀԱԿ֊ը կսպասի Փաշինյանի 100 օրվան /տեսանյութ/

«Լեւոն Տեր֊Պետրոսյանը իսկապես  բոլոր ճակատագրական պահերին  ճշգրիտ, լակոնիկ ներկայացնում է իր արաջարկությունը, հորդորը եւ իզուր եք կարծում, թե դրանք տեղ չեն հասել։ Բոլորն են հասել, ուղղակի, ավելի շատ հակված եմ մտածել, որ չի ցույց տրվել, թե այդ հորդորները տեղ են հասել։ Կարեւորը՝ դրանք օգտագործվել են, դրա արդյունքը երեւացել է՝ Ղարաբաղի հետ կապված վտանգը տեսաք, Վիգեն […]

Դավիթ Հարությունյանն աշխատանք է փնտրում. Հրապարակ

Երեկ համացանցում տե­ղեկություն տարածվեց, թե արդարադատության նախկին նախարար Դավիթ Հա­րությունյանը մտադիր է իրեն փորձել փաստաբանի դերում, և որ դա նրան խորհուրդ են տվել իր փաստաբան եղբայրները: Փա­ստաբանների գործը հեղափոխու­թյունից հետո լավացել է, նախկին իշխանավորներից շատերն են այս օրերին լավ փաստաբանի կարիք զգում: Նշված էր, որ առաջիկա­յում հնարավոր է Հարությունյանը զբաղվի որևէ օլիգարխի շահերի պաշտպանությամբ: Դավիթ […]

Ես կոչ կանեմ Հայաստանի իշխանություններին խուսափել Սահակաշվիլիի սխալներից. ԱՄՆ նախկին դեսպան

Հայաստանում ծավալված հակակոռուպցիոն պայքարին հետևում են փորձագիտական շրջանակները, որոնք գնահատում են նախկին ու ներկա հակակոռուպցիոն պայքարն ու դրանց առանձնահատկությունները։ «Հայերը դուրս էին եկել պայքարի՝ մեծ հաշվով բողոքելու ընդդեմ երկրում համատարած կոռուպցիայի ու անարդյունավետ տնտեսության»,- արձանագրում է ԱՄՆ-ի 25 կոնգրեսականների կողմից՝ պետքարտուղար Մայք Փոմփեոյին ուղղված նամակը: Հայաստանում համատարած կոռուպցիայի մասին նախկինում ևս բազմիցս ահազանգել են միջազգային […]

Խուճապ է սկսվել. Փաշինյանը խնդիր է դրել այս թեմայով լուրջ ստուգումներ անցկացնել. Ժողովուրդ

Նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերն այս օրերին պարզապես խուճապի մեջ են: Բանն այն է, որ ժամանակին պաշտոնյաներից ու պատգամավորներից շատերն իրենց երեխաներին ազատել են բանակից, ոմանք օբյեկտիվ, ոմանք սուբյեկտիվ պատճառներով: Ու հիմա, ինչպես պնդում են օրաթերթի աղբյուրները, նրանք զբաղված են այդ արխիվային փաստաթղթերը վերանայելով, վերաձևակերպելով, որպեսզի ստուգումների դեպքում օրինականության հետ կապված խնդիրներ չառաջանան: Բանն այն է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի