16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 21, 2018

Փոփոխություն՝ պատվաստումների քաղաքականության մեջ. ԱՆ

Առողջապահության նախարարությունը հայտնում է պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին: Այս առումով պարզաբանենք հետեւյալը. նախ հնգավալենտ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ)  և բերանային (կաթիլով ստացվող) պոլիոմիելիտի պատվաստանյութերը կփոխարինվեն միանգամից  մեկ՝ վեցավալենտ պատվաստանյութով: Երեխան պատվաստումների այսօրվա օրացույցով ստանում է 4 դեղաչափ հնգավալենտ պատվաստում եւ դրանց  հետ 5 դեղաչափ բերանային կենդանի եւ 1 […]

ԱԱԾ-ն սանրում է ՊՆ-ն. մեծ քանակությամբ վառելանյութ է յուրացվել

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2018 թվականի հունիսի 11-ին և 12-ին ՀՀ զինված ուժերի առանձին զորամասերում բացահայտվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացումների դեպքեր: Պարզ է դարձել, որ 2017 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2018 թվականի հունիսը N զորամասի մի քանի ստորաբաժանումների հրամանատարներ դուրս […]

Ոստիկանության գործողությունները չե՞ն բխում ինքնահաստատավելու ձգտումից

«Որոշ օգտատերեր ինձ մեղադրում են այն բանում, որ ես ավելի շատ ասուլիսներ եմ տալիս և հարցերի եմ պատասխանում, քան զբաղվում եմ իմ աշխատանքով, դրա համար չեմ ուզում խոսել»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Երևանի ոստիկանապաետ Վալերիյ Օսիպյանը:  Երեկ, ոստիկանության իրականացրած լայնամասշտաբ գործողությունների մասին խոսելիս, Օսիպյանն ասաց, որ դրանց հետևից գնացել են օպերատիվ տեղեկությունների հիման վրա:  […]

Աննախանձելի. Ժողովուրդ

Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը հայտնվել է աննախանձելի վիճակում: Բանն այն է, որ իրավապահները մեկը մյուսի հետեւից նոր բացահայտումներ են անում: Եւ ահա, ինչպես պնդում են օրաթերթի աղբյուրները, Ազգային Անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության ղե­կավար կազմը մինչեւ ուշ գիշեր առանց հանգստյան օրերի մնում են իրենց աշխատավայրերում: Սա […]

Սաբոտաժը՝ Արմեն Սարգսյանի սցենարով. Ժողովուրդ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացահայտ սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ: Բանն այն է, որ թավշյա հեղափոխությաև հաղթանակից հետո Հայաստանի միջազ­գային վարկանիշը բավական աճել է, եւ հիմա ՀՀ ԱԳՆ-ն պետք է ջանք ու եռանդ չխնայեր քայլեր անելու, որ­պեսզի բարձր վարկանիշը պահպանվեր: ԱԳ նախարարը պետք է հանձնարարական տար հայաստանյան դեսպանատներին, որպեսզի դիվանագետներն օտարերկրացի պաշտոնյաների հետ […]

Անվտանգության մարտահրավերները Հայաստանի համար շարունակում են մնալ առաջնային. Է. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին Տիրանայում հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Միխայիլ Յեմիլյանովի հետ: Կողմերը կարեւորել են հայ-ռուսական դարավոր հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը եւ դրանք զարգացնելու պատրաստակամություն հայտնել: Ընդգծվել է, որ երկու երկրների պատվիրակությունները համագործակցության արդյունավետ փորձ ունեն միջխորհրդարանական կառույցներում: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանը եւ Ռուսաստանը պետք […]

Թե չէ՝ ի՞նչ, պարոն վարչապետ. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանին եւ նրա այս համաձայնության կառավարությանը շտապ ընդդիմություն է պետք: ՀՀԿ-ից ընդդիմադիր դուրս չեկավ, չեն ձգում, բացի այդ էլ՝ այնքան խոցելի են, որ ինչ լինում է, իսկույն Նիկոլ Փաշինյանի օգտին են քվեարկում: Այսպես չի լինի, ի՞նչ է նշանակում’ իշխանություն՝ առանց ընդդի­մության: Մի քիչ էլ այսպես շա­րունակվի, Փաշինյանն իր թիմով «բեսպրեդելշչիկ» կդառնա, ինչպես ուժայինների եւ […]

Նրանք պա­կա՞ս սրբապիղծ են. Առավոտ

Վախենամ, որ իմ տեսակետը դարձյալ ընդհա­նուր «թրենդի» մեջ չի լինի, բայց ինձ այնքան էլ գեղեցիկ չի թվում՝ ինքնահաստատվել ու փորձել միավորներ հավաքել արդեն իսկ կալա­նավորված գեներալին «քլնգելով»՝ այն դեպքում, երբ նա հաստատ ստանալու է իր արդարացի պատիժը: Այդբան «դուխով» եք, խոսեք նրանց մասին, ովբեր «թամբի վրա» են: Անցած տար­վա մարտի 29-ին «Առավոտը» հոդված էր հրա­պարակել […]

Ես չեմ ընդունել հրաժարականը. Նիկոլ Փաշինյանը համաձայնության է եկել Մանե Թանդիլյանի հետ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումին և նշեց, որ չի ընդունել այն:  «Ես չեմ ընդունել հրաժարականը, և մենք վերջին օրերի քննարկումների արդյունքում համատեղ որոշել ենք շարունակել համատեղ աշխատանքը և նաև աշխատել այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլ նաև հանրությունում»,-ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի