25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 18, 2018

Նոր նշանակում ՊՆ-ում

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի. Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: 

ԱԳՆ խոսնակի ճեպազրույցից

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, Հունիսի 20-ից 21-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Բրյուսել: Նախատեսված է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը: Պատվիրակության կազմում ընդգրկված են լինելու ոլորտային նախարարությունների պատասխանատուներ: Այցելության ընթացքում նախարար Մնացականյանը հանդիպումներ կունենա Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ինչպես նաև Եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Յոհանես Հանի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով […]

Առեւանգել է ավտոմեքենա եւ վրաերթի ենթարկել քաղաքացիներին

Հունիսի 17-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում 1957 թ. ծնված Հայկազ Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ից ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում, Ղազարավան համայնքում գտնվող իր ծիրանի այգուց առևանգել են իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենան փախցրել է 2003 թ. ծնված Յ. Պ.-ն, որը բացատրական աշխատանքների […]

Այս քննարկումներով դուռը չի փակվում. նախարարը՝ կուտակայինի մասին

«Սեփականության իրավունքը որեւէ տեսակետից չի քննարկվում, անկախ նրանից, թե ինչ ուղղությամբ կգնան քննարկումները, նույնիսկ , եթե որոշում կայացվի չեղարկել ընդհանրապես համակարգը , դա իրենց սեփականությունն է եւ անպայման հետ կվերադարձվի», –Henaran.am -ի հետ զրույցում  անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգում քաղաքացիների միջոցների  սեփականության իրավունքի խնդրին,  հայտարարել է  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ հավելելով, որ խնդիրը ժամանակացույցն է.«Ինքներդ եք հասկանում, […]

Քիմ Քարդաշյանին քննադատել են

Քիմ Քարդաշյանը հայտնի էր իր երկար և ուղիղ մազերով։ Սակայն վերջերս լրագրողները լուսանկարել են Քիմ Քարդաշյանին և նրա հնգամյա դստերը՝ Նորթին։ Քիմի երկրպագուները քննադատել են նրան՝ Նորթի ուղիղ մազերի համար։ Երկրպագուներից շատերը զայրացել են, քանի որ դստեր գանգուրներն ուղիղացնելու նպատակով հատուկ սարքեր են գործածվել, որոնց համար Նորթը դեռ փոքրիկ է։

Մեգան Մարքլը նորություն ունի. ԶԼՄ–ներ

Հայտնի է, որ 36-ամյա Մեգան Մարքլը և 33-ամյա արքայազն Հարին գինեկոլոգի են այցելել,– հաղորդում է US Weekly-ն։ Մասնագետները դքսուհու համար հատուկ սննդակարգ են մշակել և վարժություններ, որոնք կօգնեն նրան հնարավորինս շուտ հղիանալ։ «Հարին և Մեգանը ուզում են հնարավորինս շուտ երեխա ունենալ, նրանք երկուսն էլ գիտակցում են, որ ամեն տարի ավելի դժվար է լինելու Մեգանի համար […]

Սուպերվարչապետության ընթացքը ավելի սրընթաց է դառնում. Ծառուկյան դաշինքը՝ կառավարությանը

«Մինչեւ վերջերս ընդդիմությունը, այդ թվում Ծառուկյան դաշինքը արտահայտվել էին սուպերվարչապետություն ստեղծելու դեմ, հիմա սուպերվարչապետության ընթացքը ավելի սրընթաց է դառնում»,- ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում  Բարեգործության մասին օրինագծի քննարկմանը կառավարությանը մեղադրել ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Գեվորգ Պետրոսյանը: «Ինչ մի հարց է, որ վարչապետը պետք է կանոնադրություն հաստատի, ավելի կարեւոր հարցեր կան: համատարած աղքատության […]

Ամրագրեք, որ բարեգործական կազմակերպության անունը չկապվի քաղաքական գործչի անվան հետ. ՀՅԴ

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ  Բարեգործուայն մասի  օրինագծի քննարկմանը  ԱԺ ՀՅԴ խմբակցությա  պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս նախագիծն անդրադառնում է  ընտրությունների նախօրեին բարեգործությունների խնդրին: Պատգամավորն առաջարկեց օրենքով արգելել, որ բարեգործական կազմակերպության անունը կապ ունենա քաղաքական գործչի անվան հետ: ամրագրել  լուծմանը: «Ամրագրեք, որ բարեգործությամբ զբաղվող կազմակերպության անունը չկապվի քաղաքական գործչի […]

ՀՀ առողջապահության նախարարությունը գլխավոր արյունաբան է նշանակել

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանն այսուհետ Սամվել Դանիելյանն է: Սամվել Դանիելյանը 2007-ից Մուրացան հիվանդանոցային համալիրի Քիմիոթերապիայի կլինիկայի ու Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի ղեկավարն է առ այսօր: Նա 1978- 1984-ն ուսանել է ԵՊԲՀ-ի Մանկաբուժության ֆակուլտետում: 1987 – 1987   կլինիկական օրդինատուրան անցել է Մոսկվայի մանկաբուժության ինստիտուտում Մոսկվայում: Մոսկվայի Մանկական արյունաբանության ինստիտուտում 1989- 1992-ին սովորել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի