Սուպերվարչապետության ընթացքը ավելի սրընթաց է դառնում. Ծառուկյան դաշինքը՝ կառավարությանը

«Մինչեւ վերջերս ընդդիմությունը, այդ թվում Ծառուկյան դաշինքը արտահայտվել էին սուպերվարչապետություն ստեղծելու դեմ, հիմա սուպերվարչապետության ընթացքը ավելի սրընթաց է դառնում»,- ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում Բարեգործության մասին օրինագծի քննարկմանը կառավարությանը մեղադրել ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Գեվորգ Պետրոսյանը:
«Ինչ մի հարց է, որ վարչապետը պետք է կանոնադրություն հաստատի, ավելի կարեւոր հարցեր կան: համատարած աղքատության պայմաններում որեւէ անելիք չկա, որ բարեգործությանը զսպաշապիկ է հագցվում»,-հայտարարեց պատգամավորը:
Ի պատասխան մեղադրանքների, հարցը զեկուցող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որօրենքի ընդունումը սահմանադրությն պահանջն է, ապրիլի 9-ից հետո չկա այն լիազոր մարմինը, որը որոշում է, թե տվյալ ծրագիրը բարեգործական կարող է դիտարկվել, թե ոչ: նախկինում այս հարցը որոշում էր վարչապետի ստեղծած հանձնաժողովը, այսուհետեւ պետք է որոշի կառավարության լիազոր մարմինը, իսկ հանձնաժողովը կստանա խորհրդակցական կարգավիճակ: Փոխնախարարն ասաց, սրանով, ըստ էության վարչապետի լիազորությունները նվազում են: