27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 1, 2018

Արմեն Սարգսյանի ակնարկը՝ Էլթոն Ջոնի մասով. Հրապարակ

Չորեքշաբթի օրը Էջմիւսծնում Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին ներեկեղեցական խնդիր­ներին զուգահեռ քննարկվել է նաեւ Հայաստանում առկա վիճակը, բարոյահոգեբանակւսն մթնոլորտը, մտահոգություն են հայտնել Հայ առավելական եկեղեցու հասցեին անհարգալից վերաբերմունքի առիթով: Խոսել են նաեւ էլթոն Ձոնի այցից: Խորհրդի անդասներից մեկը հետաքրքրվել է, թե առաջիկայում Աժ ներկայացվող կրոնական ազա­տությունների օրենքի հետ կապված ինչպիսին է ՀՀ նախագահ Արմեն Աարգսյանի վերաբերմունքը: […]

Թբիլիսի գնացող ավտոբուսի վարորդը հրաժարվել է շարունակել ճանապարհը. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ արդյունավետ ու բարեհաջող այց են ունեցել դեպի Թբիլիսի: Բայց միաժամանակ նա նշեց, որ ճանապարհը դեպի Թբիլիսի լավը չէ: «Թբիլիսիում ինձ ասացին, որ վերջերս դեպք է եղել, երբ զբոսաշրջիկներով ավտոբուսը Բագրատաշենի անցակետից մուտք է գործել Հայաստանի տարածք ու, մոտավորապես մի 30-40 կմ վարելով ավտոբուսը, որոշել են ետ […]

Կառավարության ծրագիրը կքննարկվի արտահերթ նիստում

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Այդ առաջարկով կառավարությունը կդիմի ՀՀ ԱԺ նախագահին: ԱԺ նիստն առաջարկվում է հրավիրել հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ատահերթ նիստը հրավիրվում է կառավարության ծրագրին հավանություն տալու համար:

Կարեն Կարապետյանի կադրերը հեռանում են (տեսանյութ)

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը պահանջում է «Ժամանակ» օրաթերթին հերքում տալ իր հոդվածներից մեկի վերաբերյալ, թե ինքը պետական միջոցներից գումարներ է յուրացրել: Այս մասին նա նշեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե ինչպես է պատկերացնում իր աշխատանքը նոր կառավարության կազմում՝ լինելով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկը, նա պատասխանեց. «Չեմ պատկերացնում, […]

Հակահեղափոխություն. ահազանգ մաքսայինից. Ժամանակ

Քաղաքացիները շարունակում են ահազանգել Հայաստանի մաքսային սահմաններում մաքսային ծառայությունների կողմից իրականացվող ապօրինությունների մասին: Երեկ Բագրատաշենի մաքսակետից մեզ էր զանգահարել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասնակից եւ երեք տարվա ազատազրկման դատապարտված Մկրտիչ Աբրահամյանը, ով պատմեց, որ օրերս փորձել է իր այգում աճեցրած կեռասը արտահանել Ռուսաստան, եւ իրեն այնքան երկար են կանգնեցրել մաքսակետում ու ամենատարբեր փաստաթղթեր պահանջել, որ […]

Կոռուպցիոն սխեմաներ Հյուսիս-Հարավում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետի հորդորով փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Հյուսիս-Հարավ մայրուղու մի հատվածում չինական ընկերության հետ կապված խնդրին: «Խնդիրը բավականին խորն է, որքանով մենք կարողացել ենք հասկանալ: Մեզ առաջարկվող լուծումներից մեկն առհասարակ կասեցումն է այդ ընկերության հետ որևէ համագործակցությունը, բայց ես չեմ կարծում՝ դա արդյունավետ լուծում է: Այնտեղ, ես կարծում եմ, որոշակի կոռուպցիոն խնդիրներ […]

Սամվել Ալեքսանյանը սպառնացել է՝ ժողովուրդը հունից դուրս կգա. Հրապարակ

Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ գործընկերների մոտ ԱԱԾ-ի գործողությունների վերաբերյալ սպառնացել է նոր կառավարության հասցեին՝ ասելով, որ իրենց սրած բիզը «թեքվելու» է հենց իրենց կողմը․ Երևանի «սիթի»-ներում տոտալ ստուգումների և տույժ-տուգանքներ սահմանելու արդյունքում շեշտակիորեն կբարձրանան ապրանքների գները։ Նման ծրագիր ունեն նաև մյուս գործարարները, որոնք դեռ չեն հայտնվել ԱԱԾ-ի հարվածի տակ: Նրանք կարծում են, որ ի վերջո ժողովուրդը […]

Նիկոլ Փաշինյանի թիկնապահները ամեն անգամ սթրես են ապրում. Ժողովուրդ

Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչն այս պաշտոնին նշանակվեց Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ: Հիմա նոր սահմանադրության պայմաններում այդ կառույցը ենթարկվում է վարչապետին: Հարությունյանն էլ թավշյա հեղափոխությունից հետո դարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի ղեկավարը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե լինելով Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանցից մեկը՝ ինչո՞ւ ինքն էլ հրաժարական չներկայացրեց, Հարությունյանն ասել է. «Ես […]

8 մարզպետ նշանակվեց

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի մարզպետ, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի մարզպետ, Վահե Ղալումյանը՝ Տավուշի մարզպետ, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի մարզպետ, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ, Հրանտ Մարգարյանը՝ Լոռու մարզպետ, Արագած Սաղաթելյանը՝ Վայոց ձորի մարզպետ: «Այստեղ գործ ունենք քաղաքական պայմանավորվածությունների հետ»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հավելեց, որ կառավարությունում ընդգրկված բոլոր ուժերն ունեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված