20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 31, 2018

«Family Network»-ը առաջատար խաղացողի շատ լուրջ պոտենցիալ ունի. Քրիս Լիասիդես

«Family Network» ընկերության համահիմնադիր Գևորգ Ենգիբարյանի հատուկ հրավերով Հայաստանում էր Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետի՝ CITY քոլեջի մարքեթինգի և օպերացիոն կառավարման ավագ դասախոս Քրիս Լիասիդեսը: Հայաստան իր այցի շրջանակում Քրիս Լիասիդեսը ծանոթացավ “Family Network» ընկերության գործունեությանը, անձնակազմին և թիմի հետ քննարկեց  ընկերության  զարգացման ռազմավարական ուղղություններն ու  հեռանկարները: Ողջունելով ընկերության անձնակազմին՝ Քրիս Լիասիդեսը շնորհակալություն հայտնեց Գևորգ Ենգիբարյանին […]

Գեներալ Մանվելի հեղափոխությունը. Ժամանակ

Գեներալ Մանվել Գրիգորյանը որոշել է հեղափոխություն անել վերեւից՝ չցանկանալով, որ այն տեղի ունենա ներքեւից: Երեկ նրա նախաձեռնությամբ ապամոնտաժվել են Էջմիածին քաղաքի տարբեր փողոցների վրա տեղադրված արգելաձողերը (շլագբաում), մոտ 10 հատ: Այդ արգելաձողերը դրված էին Գրիգորյանի տան, նրան պատկանող համալսարանի, քաղաքապետարանի տարբեր հատվածներում:   Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Մասիսի քաղաքապետը և փոխքաղաքապետը ձերբակալվել են. ՔԿ

Էրեբունի վարչական շրջանում Ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ղեկավարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր  ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Նույֆել Թելահիգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, հիմնադրամի տեխնիկական գծով ղեկավար Փիթեր Քրիսթիանսենը և պաշտոնատար այլ անձինք: Ողջունելով ներկաներին՝ նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացման տեսլականը՝ […]

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են «06»-ը, «07»-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղաքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արմեն Վալեյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 RՍ 935 համարանիշի, Մարտունի քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Անդրանիկ Գրիգորյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 077 MM 01 համարանիշի և Լոռու մարզի Շնող գյուղի […]

Սամվել Ալեքսանյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին. Հրապարակ

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Նիկոլ Փաշինյան-գործարարներ ընդհանուր առմամբ բարիդրացիական հանդիպումից, ուր հիմնական նյուզմեյքերը եղել է շաքարի արքա Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, ով իրեն «հատուկ» անկեղծությամբ ասել է․ «Ես հիմա տեքստիլի գործարան եմ աշխատացնում, ոչ մի շահույթ չունեմ, նախորդ իշխանությունների հետ պայմանավորվել եմ, որ աշխատատեղ եմ բացելու, վեց տարի շարունակ եղած շահույթը ներդնում անեմ գործարանում, […]

Վիզաների ազատականացումը մեր օրակարագային հարցն է. ԱԳՆ

«Վիզաների ազատականացումը մեր օրակարագային հարցն է»,-այսօր բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը: Նա տեղեկացրեց, որ դեռ 2014 թվականից ուժի մեջ է մտել վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայագրերը, որոնց մշտադիտարկման համար ստեղծվել է համատեղ երկու կոմիտե. «Դրանք ընթացիկ բանակցություններ են, 4-րդ նիստը անցկացվել է Բրյուսելում»,-ասաց փոխնախարարը: Պապիկյանի խոսքով, Հայաստան-ԵՄ նոր ընդունված համատեղ հռչակագրում ամրագրված […]

Արմեն Սարգսյանն անցնում է գործի. Ժամանակ

Նախագահ Արմեն Սարգսյանի հաղթանակը ավելի մեծ վտանգ կարող է ներկայացնել հեղափոխությանը, քան ՀՀԿ-ն ու նրա կցորդ քրեաօլիգարխիկ համակարգը միասին վերցրած:Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո սկսել և շարունակում է ինտենսիվ աշխատել նոր կուսակցություն ստեղծելու ուղղությամբ, որն ինքը ղեկավարելու է ստվերից, և այս օրերին հանդիպում և նշանակումներ է կատարում պետական ապարատի նախկին աշխատակիցներին: Սարգսյանը հասկանում […]

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ բնակավայրեր կհոսանքազրկվեն։ Երևան քաղաք 10:00-16:00 Սարկավագի փ. 1-16; 1-ին նրբ. 1-15; 2-րդ նրբ. 1-6Ա սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բարբյուսի փ. 7, 9 շենքերը և 2-14 սեփական տները, Նիկոլ Դումանի փ. 12-25/2 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի