Բաղրամյան գյուղի դպրոցում կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել

ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ուղարկվել «Ազատություն ռադիոկայան»-ի կայքում հրապարակված «Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրենը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից» վերնագրով հրապարակումը՝ դրանում հանցագործության հատկանիշների առկայությունն ստուգելու համար քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու ցուցումով: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մաիսն, որ 2016թ. սեպտեմբեր ամսին Արմավիրի մարզի Բաղրամյան […]