Ինչեր են նախատեսվում այս ամառ Երևանում
Հունիսի 1-ից մեկնարկելու է մարզամշակութային միջոցառումների ծրագիր, որը ստացել է Երևանյան ամառ մարզամշակութային ծրագիր անվանումը: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսին հայտնեց քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: Նա նշեց, որ այդ միջոցառումը 6-րդ տարին անընդմեջ անկացվում է Երևանում քաղաքապետ տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ: «Այն արդեն սիրվել է մեր քաղաքացիների ու հյուրերի կողմից: Նպատակն է ուրախ ու բազմաբովանդակ դարձնել ամառը Երևանում: Միջոցառումներն ուղղված են տարբեր ճաշակ ունեցող մարդկանց, և յուրաքանչյուրը կարող է գտնել իր ճաշակին համապատասխանող տարբեր միջոցառումները՝ մարզական, մշակութային կրթական»,-ասաց նա:
Վերջինս հավելեց, որ երևանյան ամառ 2018 ծրագիրը նվիրվում է Երևանի 2800-ամյակին, և երևանյան ամառն էլ իր միջոցառումներով նվիրվում է քաղաքի համար մեծ նշանակություն ունեցող միջոցառմանը: Միջոցառումները 50-ից ավելի են: «2800-ամյակին նվիրված բացի սրանցից այլ գլոբալ մեծ միջոցառումներ են լինելու»,-նկատեց Բաղդասարյանը: Նա հայտնեց, որ միջոցառումներ կան, որ տարբեր մասնակվոր կազմակերպություններ են իրականացնելու քաղաքապետարանի հետ միասին, սակայն այս ամենի էսթետիկան պահպանելու համար մշակվել է միջոցառումների brand-book-ը, որում կան գունային գամաների, շրիֆտների և այլ դետալների մասին ինֆորմացիա:
Արաղ Բազդասարյանի ներկայացմամբ՝ այս ամենի հիմքում լինելու է մարդը, ակնկալում են, որ կլինեն դրական էմոցիաներ, և բոլորն էլ կվայելեն ու հաճույք կստանան այս միջոցառումներից: «Միջոցառումների շարքը բազմաբովանդակ ասելով՝ նկատի ունենք և հին փառատոնները, և նաև նոր միջոցառումները, օրինակ՝ Երևաֆանը, Street work out և այլն:
Այս ամենի արդյունքում ակնկալվում է նաև զբոսաշրջիկների այց:
Քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ նաև փակ միջոցառումներ են լինելու, որոնք ևս իրենց ընդգրկուն տեղն ունեն: «Այս տարի անցկացվելու է գեղասահքի դպրոցում հաշմանդամնեիշրի հոկեյ: Բուկլետներն արդեն պատրաստ են: Եռամսյա ծրագիւրը սկսում ենք հենց հունիսի մեկից: Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին հատկապես շատշ շեշտակի է մոտենում իր թեմատիկ և բովանդակային առումով հունիսմեկյան միջոցառումներին, քանզի մենք նշում ենք ոչ միայն երախաների պաշտպանության օրը, այլև ամառային միջոցառումների ու 2800-ամյակի միջոցառումների մեկնարկն ենք ազդարարում»: