25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 26, 2018

Հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցեր

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն  ընդունել է «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ռոման  Մելիքյանին և կազմակերպության իրավաբան Էմիլ Միրզոյանին՝ վերջիններիս խնդրանքով։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված օրենսդրության,  ջրօգտագործումն իրավակարգավորող դաշտի բացերի, ինչպես նաև […]

Տարոն Մարգարյանը հակված չէ հրաժարական տալ

Երևանի կենդանաբանական այգին այսօրվանից իր դռներն է բացում այցելուների առաջ: Ինչպես միշտ, այգու բացման օրը այստեղ է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենց առջև խնդիրներ են դրել հարստացնել կենդանաբանական այգին, ավելի շատ կենդանիներ ներկայացնել: «Սա իրականում այցեքարտ է, և հուսով եմ, որ մեր տուրիստներին ուղեկցողները նրանց կհրավիրեն այցելել նաև այստեղ»,-ասաց […]

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի Նախագահի հետ

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։ Ընդգծելով, որ անցած տարի Հայաստանն ու Ֆինլանդիան թեւակոխեցին դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարը, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ այդ տարիների ընթացքում հայ-ֆիննական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել։ Արմեն Սարգսյանը կարեւորել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը եւ հրավիրել […]

ՎԶԵԲ-ը մեծացնելու է աջակցությունը ներդրումային տարբեր ծրագրերին. Արարատ Միրզոյանն ընդունել է Դիմիտրի Գվինադձեին

Այսօր ՀՀ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինադձեին: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում: Կողմերը պայմանավորվել են, որ առաջիկայում Հայաստան կայցելեն բանկի կառավարման խորհրդի ներկայացուցիչները: Ի հավելումն, պարոն Գվանիձեն հավաստիացրել է, որ ՎԶԵԲ-ը մեծացնելու է աջակցությունն ու մասնակցությունը ներդրումային տարբեր ծրագրերին:

«Արտաքին քաղաքականության մեջ որևէ լուրջ փոփոխություններ սպասել սխալ կլինի»

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ մինչև հիմա արած հայտարարությունները գրեթե նույնությամբ կրկնում են այն քաղաքականությունը, որը վարվել է մինչ այժմ: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա բնականաբար, նա իզուր չգնաց այնտեղ, հասկանալի է, որ ղարաբաղյան հարցն էլ շատ կարևոր է Հայաստանի համար, […]

Երբ ազատ կարձակվի Սամվել Բաբայանը. մանրամասներ

 ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին երեկ` մայիսի 25-ին ազատ արձակելու մասին լուրը չի համապատասխանել իրականությանը: Լուրը հանրության մեջ շփոթություն է առաջացրել և հերքվել: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  Սամվել Բաբայանի շահերի պաշտպան, փաստաբան Ավետիս Քալաշյանը հայտնեց, որ եթե իսկապես այդպիսի որոշում լիներինքը պարտադիր կտեղեկացվեր և կգնար Երեւան-Կենտրոն ՔԿՀ, որտեղ պահվում է Սամվել Բաբայանը: Փաստաբանը […]

Կիսաբաց լուսամուտների վարչապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական զարմանալի հայտարարությունն արեց՝ մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ, երբ բռնեց ու կրկին թիրախավորեց «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումը։ Պարզվում է, որ մեր մշակույթի թիվ մեկ սպառնալիքն այդ հաղորդումն է։ Պարզվում է, որ այդ հաղորդումով հեռուստադիտողի կրթական ցենզի դիտավորյալ իջեցում են անում։ Պարզվում է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող հեռուստաեթեր […]

Փրկարարները կանխել են 49-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

Մայիսի 25-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Փրկարարները կանխել են քաղաքացի […]

Արիության դաս՝ Շիրակի մարզի սահմանամերձ համայնքներում

«Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպությունը Շիրակի մարզի 10 սահմանամերձ համայնքներում` Սարագյուղ, Զորակերտ, Զարիշատ, Գտաշեն, Մեղրաշատ, Ջրարփի, Երազգաորս, Շիրակավան, Իսահակյան, Լուսաղբյուր, իրականացրել է «Արիության դաս Շիրակի մարզի սահմանամերձ համայնքներում» ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Երիտասարդական հիմնադրամից: Նախաձեռնության նպատակն է նպաստել  հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորմանը՝ ազգային, ռազմահայրենասիրական երգերի միջոցով։ «Մեղվիկ» ՀԿ-ն պատրաստել է փոքրիկ երգարան, որն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված