16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Տարոն Մարգարյանը հակված չէ հրաժարական տալ

Երևանի կենդանաբանական այգին այսօրվանից իր դռներն է բացում այցելուների առաջ: Ինչպես միշտ, այգու բացման օրը այստեղ է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենց առջև խնդիրներ են դրել հարստացնել կենդանաբանական այգին, ավելի շատ կենդանիներ ներկայացնել: «Սա իրականում այցեքարտ է, և հուսով եմ, որ մեր տուրիստներին ուղեկցողները նրանց կհրավիրեն այցելել նաև այստեղ»,-ասաց Մարգարյանը: 

Հարցին, թե կկարողանա այս ծրագրի 3 փուլը շարունակել որպես քաղաքապետ՝ հաշվի առնելով, որ իր հրաժարականն են նաև պահանջում, նա պատասխանեց. «Մեր թիմը պատրաստ է աշխատելու, մենք աշխատում ենք, թե հետագայում ինչ կլինի, կխոսենք»: Հարցին, թե մտադրված է հրաժարական տալ, Տարոն Մարգարյանը պատասխանեց.  

«Ոչ, մենք ստացել ենք երևանցիների քվեն, մեր ծրագրերը հավանության են արժանացել մեր բնակիչներից կողմից, և մենք շարունակելու ենք մեր ծրագրերը»:

Ինչ վերաբերում է ԱԱԾ վերջին բացահայտումներին, ապա Մարգարյանը նշեց, որ իրենք օրենքի սահմաններում են աշխատել, իսկ իրավապահ մարմիններն իրենց գործն են անում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ