25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երբ ազատ կարձակվի Սամվել Բաբայանը. մանրամասներ

 ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին երեկ` մայիսի 25-ին ազատ արձակելու մասին լուրը չի համապատասխանել իրականությանը: Լուրը հանրության մեջ շփոթություն է առաջացրել և հերքվել:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  Սամվել Բաբայանի շահերի պաշտպան, փաստաբան Ավետիս Քալաշյանը հայտնեց, որ եթե իսկապես այդպիսի որոշում լիներինքը պարտադիր կտեղեկացվեր և կգնար Երեւան-Կենտրոն ՔԿՀ, որտեղ պահվում է Սամվել Բաբայանը:

Փաստաբանը  նշեց, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Սամվել Բաբայանի գործը  և շուտով հստակություն կլինի:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար:

Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ