26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 21, 2018

«Ադրբեջանի հույսը ռազմական շանտաժն էր»

«Աշխարհը 2007 թվականին ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Սա ֆունդամենտալ երևույթ է: Պետք է ճանաչեն Արցախի անկախությունը ու վերջ, հավասարեցնել դիրքերը: Աշխարհում գնում է այս գործընթացը՝ պետությունները ճանաչում են անկախությունը, բայց խնդիրն այն է, որ դե յուրե ճանաչելուց հետո Ադրբեջանն էլ ոչինչ անել չի կարող»,–Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Ըստ Մանվել Սարգսյանի՝ […]

Սերժի ժամանակ եւ Սերժից հետո

Երեկ հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» լիդերներից մեկը՝ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ։ Սանասարյանը բավականին երկար ժամանակ հերքում էր իր՝ որևէ պաշտոնում նշանակվելու հավանականությունը, հայտարարելով, որ չի հավակնում որևէ պաշտոնի։ «Եթե ուզենայի, վաղուց կնշանակվեի»,- պնդում էր նա։ Եվ ահա, ինչպես և ենթադրվում էր, Սանասարյանը նշանակվեց։ Ընդ որում բավականին ազդեցիկ ու կարևոր […]

խորհուրդ չէի տա հնից էլ այդքան շուտ հրաժարվել. չի կարելի ու չի էլ ստացվի

Վերջին օրերին շատ եմ հանդիպում «Չորրորդ Հանրապետություն» կամ «Նոր Հայաստան» արտահայտությունները։ Կարծեմ, անգամ Նախագահ Արմեն Սարգսյանն է դրա մասին խոսել։ Հիմա էլ Լևոն Շիրինյանի գրառումներից մեկում տեսա։ Ասում է՝ «Չորրորդ Հանրապետությունը թևակոխում է Հայաստանի Ոսկե դարը»։  Չգիտեմ՝ «Ոսկե դար» ասելով ինչ է հասկանում պարոն Շիրինյանը, բայց մտածում եմ, որ այնուամենայնիվ մի քիչ շտապում է երևի։ […]

ՔԿՀ պաշտոնատար անձը հաշիշ է փոխանցվել հեռախոսի միջոցով

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նյութերի համաձայն` 2018թ.-ի մայիսի 3-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ Վանաձոր քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետում նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ա. Հ.-ի անձնական խուզարկությամբ, նրա մոտ գտնվող բջջային հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքի միջից հայտնաբերվել է խոշոր չափերով` ընդհանուր 1,68 գրամ քաշով Հաշիշ տեսակի […]

Բոլոր մարզպետները կփոփոխվեն. Փաշինյան

«Ինչպես ասել եմ, արտահերթ ընտրություններն առաջնահերթություն են մեզ համար, բայց դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որ մենք պետք է լուծենք»,- քիչ առաջ նախագահի նստավայրում վարչապետի և նախարարների երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կառավարությունը բնականոն պետք է գործի, կառավարությունն ունի և ունենալու է երկարաժամկետ ծրագրեր, դա չի […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․  մայիսի 22-ին ժամը 11։00-19։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի և Վարսեր համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 21.05.2018թ.  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի եւ Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանն այսօր՝ մայիսի 21-ին հանդիպում են ունեցել Արարատում՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի տանը։ Գրետա Սարգսյանի հուղարկավորության արարողությանը լրագրողներին այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք կարեւոր հարցեր ունեինք քննարկելու։ Այսօր առաջինը հարգանքի տուրքն էր, որ մատուցեցինք Գրետա Մայրիկին եւ Սարգսյանների ընտանիքին։ Հանդիպման առիթը […]

Հայաստանի փոխվարչապետերն ու նախարարները երդվում են

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում այսօր՝ մայիսի 21-ին ընթանում է Հայաստանի նորանշանակ կառավարության անդամների երդմնակալության արարողությունը։ Հայաստանի արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ  դրված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի համաձայն՝ կառավարության անդամները նշանակումից հետո պետք է երդվեն: Նախարարները ժամանել են նստավայր, պատասխանել լրագրողների հարցերին։ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողներին ասել է, […]

Դոլարն ու եվրոն անկում են ապրում

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 21-ին, կազմել է 483.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.23 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 567.51 դրամ (նվազել է 1.77 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 647.65 դրամ (նվազել է 4.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.74 դրամ (նվազել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի