09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայաստանի փոխվարչապետերն ու նախարարները երդվում են

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում այսօր՝ մայիսի 21-ին ընթանում է Հայաստանի նորանշանակ կառավարության անդամների երդմնակալության արարողությունը։

Հայաստանի արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ  դրված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի համաձայն՝ կառավարության անդամները նշանակումից հետո պետք է երդվեն:

Նախարարները ժամանել են նստավայր, պատասխանել լրագրողների հարցերին։ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողներին ասել է, թե ծանոթ չի երդման տեքստին, բայց դեմ չէ ծառայել Սահմանադրությանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ երդման տեքստը պետք է պարտավորեցնող լինի։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, փոխվարչապետերը՝ Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ