26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 19, 2018

Կինը կտրել է քրոջ կոկորդը. սարսափելի դեպք Վրաստանում

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է քրոջ սպանության համար կասկածվող կնոջը։ Վրաստանի Քութայիս քաղաքում սարսափելի դեպք է գրանցվել: Կինը կտրել է քրոջ կոկորդը, հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Rustavi2 հեռուստաընկերությանը։ Սառը զենքի կիրառմամբ սպանությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել մայիսի 18-ին։ Կինը տեղում մահացել է։ Հեռուստաալիքի տվյալների համաձայն` […]

Մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ փոխնախագահ  Դավիթ  Պեդանյանը, «Անհատ տաքսու վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ  Մխիթար Օհանյանը եւ  «Վարորդ-ոստիկան  համագործակցություն» ՀԿ փոխնախագահ Վահե Պետրոսյանը:  ԹԵՄԱ՝   արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին ՀՀ  վարչապետի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել. ռիսկերն ու խնդրի լուծումները:  

Գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը` բողոքելով հանքի շահագործման դեմ/տեսանյութ/

Այսօր՝ մայիսի 19-ին գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը՝ բողոքելով հանքի շահագործումից իրենց գյուղին հասցված վնասներից։ Այս մասին հայտնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը: «Լիդիան կոչեցյալ հանքահենը վերջին մի քանի ամսվա ըթացքում Ամուլսարում արդեն 2 անգամ վնասել է Գնդեվազի խմելու ջրատար խողովակները։ Տեղացիներն ահազանգում են, որ անձրևների ժամանակ ծորակներից մուգ դարչնագույն հեղուկ է […]

Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել. ՀՀ ոստիկանությունից հայտնում են

Վերջին օրերի որոշ հայտարարությունների թյուրըմբռնման պատճառով, հանրության մեջ կարծիք է ձևավորվել, թե հանրապետության ճանապարհների արագաչափ և տեսանկարահանող սարքերը չեն գործում ու չեն արձանագրում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Տեղեկացնում ենք, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել: Միաժամանակ պարզաբանենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` ոստիկանությունում մշակվում են համալիր միջոցառումներ` ոլորտում էական փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք […]

Արցախն ամենակարևորն է. Հայաստանի ԱԳ նախարար

Մեր ինքնության այս շրջանի պատմության կարեւորագույն սյուներից Արցախն ամենակարեւորն է։ Այդ մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։ Հարցին, թե ինչ է քննարկվել Բակո Սահակյանի հետ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է. «Մենք խոսել ենք սկզբունքների մասին, խոսել ենք այն մասին, թե ինչ նշանակություն ունի Արցախը Հայաստանի համար, […]

Համակարգում նշանակումս ընդունվել է լավ ու ոգևորությամբ. Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի տպավորությամբ իր նշանակումը համակարգում ոգևորությամբ է ընդունվել։ «Համակարգում նշանակումս, իմ գնահատմամբ, ընդունվել է լավ ու ոգևորությամբ։ Տպավորություն կար, որ դրսից մարդ պետք է նշանակեին, իսկ ԱԱԾ-ն այն կառույցն է, որը չի ընդունում դրսից մարդ։ Նշանակվեց մարդ, որը վերջին 20 տարին աշխատում է համակարգում», – այսօր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման […]

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել կառավարական առանձնատունը /ուղիղ միացում/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել կառավարական առանձնատունը, որտեղ ընտանիքի հետ այժմ բնակվում է ինքը: Նա հերթով ցույց է տվել սենյակները՝ բացի ննջասենյակներից, եւ առանձնատան բակը: Նա նաեւ ցույց է տվել այն առանձնատունը, որտեղ նախկինում ապրել են Կարեն Դեմիրճյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը: Փաշինյանը հեռվից նաեւ ցույց է տվել Սերժ Սարգսյանի առանձնատունը եւ ասել, որ […]

Հայաստանի արտգործնախարարի և Արցախի Նախագահի հանդիպումը

Մայիսի 18-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունեց Ստեփանակերտ ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Շնորհավորելով նախարար Մնացականյանին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ նախագահ Սահակյանն իր անվերապահ աջակցությունը հայտնեց ԱԳՆ ղեկավարին և հաջողություն մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և աջակցության համար՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ հստակ էր, որ առաջին այցելությունը […]

«Սոված մանուկներ, արդար Հայաստան , արդարության առաջին պտուղները քաղեցինք». ազատամարտիկը չի լռելու

«Սոված մանուկներ, արդար Հայաստան , արդարության առաջին պտուղները քաղեցինք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, քաղբանտարկյալների ազատության համար Շենգավիթի դատարանի մոտ նստացույց հայտարարած ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը: Ղազարյանը հայտնեց, որ պայքարը շարունակվում է.«Ցավ եմ ապրում, որ Նիկոլը գիշերը քնած էր ու չտեսավ, թե ինչպես դատարանից տարան հերոս տղերքին:Մինչև հիմա, մարդիկ պահանջում էին միայն խափանման միջոց փոխել, իսկ հիմա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի