25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սոված մանուկներ, արդար Հայաստան , արդարության առաջին պտուղները քաղեցինք». ազատամարտիկը չի լռելու

«Սոված մանուկներ, արդար Հայաստան , արդարության առաջին պտուղները քաղեցինք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, քաղբանտարկյալների ազատության համար Շենգավիթի դատարանի մոտ նստացույց հայտարարած ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը:

Ղազարյանը հայտնեց, որ պայքարը շարունակվում է.«Ցավ եմ ապրում, որ Նիկոլը գիշերը քնած էր ու չտեսավ, թե ինչպես դատարանից տարան հերոս տղերքին:Մինչև հիմա, մարդիկ պահանջում էին միայն խափանման միջոց փոխել, իսկ հիմա պահանջում են նաև գլխավոր դատախազի հրաժարականը»,-հավելեց Սարգիս Ղազարյանը:

Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր» 10 անդամին կեսգիշերին հաջողվել է դուրս բերել Շենգավիթի դատարանից: 
Նշենք, որ մայիսի` 16-ին կայացած դատական նիստին դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց «Սասնա ծռեր» 10 անդամի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը: «Սասնա ծռերի» աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան և շրջափակեցին Երևանի ընդհանուր իարավասության դատարանի Շենգավիթի նստավայրը: 
Մայիսի 17-ին անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին Արշակունյաց պողոտան բացվեց, սակայն շրջափակված մնաց դատարանի շենքը, որտեղ գտնվում էին  «Սասնա ծռեր» 10 անդամները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ