25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 15, 2018

Այս թեման պետք է խեղդվի իր բնում. Իրավունք

Պատմաբան, քաղաքական վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը տագնապ է հնչեցնում. «Հիմա նորանշանակ սփյուռքի նախարարը խոսում է Երկպալատ պառլա­մենտի ստեղծման գաղափարի մասին, ըստ որում՝ երկրորդ պալատը պետք է ներկա­յացնի սփյուռքահայությունը: Սփյուռքի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ, համա­րում եմ, որ այս թեման պետք է խեղդվի իր բնում: Սա Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգություն է  Վերլուծաբանը չի կարծում, որ սա նորանշա­նակ նախարարի […]

Արցախը հո՞ ճամպրուկ չէր, որ այդքան հեշտ կորչեր. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Դառը իրականությունն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանին ԼՂՀ նախագահի պաշտոնից հանելով ու Հայաստանում իրեն ենթակա բերելով, ցանկանում էր Ռոբերտ Քոչարյանին հանել բանակցային գործընթացից, բայց ոչ Արցախը, մինչդեռ արդյունքում Քոչարյանն էլ, Տեր-Պետրոսյանին գահընկեց անելով, Արցախին հանեց բանակցային գործընթացից: Ահա, թե ինչպես կորավ Արցախը բանակցային գործընթացից:  Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն ասում է՝ ես չեմ կորցրել, […]

Անդրեյ Սիմոնյանն ազատվել է պաշտոնից

Անդրեյ Սիմոնյանն իր դիմումի համաձայն ազատվել է  Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից. «Համաձայն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանի առաջարկությունը. Անդրեյ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ իր դիմումի հիման վրա ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և […]

Երազելը վատ չի. Հրապարակ

Թվում էր, թե ժողովր­դական շարժումը հա­սել է տրամաբանական ավարտին, եւ եկել է ժա­մանակը՝ կառուցողական եւ երկրի զարգացմանը միտված քայլեր անելու, աշխատանք ցույց տալու՝ սիրո եւ համերաշխու­թյան մթնոլորտում: Մեկ էլ ինչ, տեսնում ենք, որ ինչ-որ տարբեր խմբեր մեկ թաղաթապետարանի առջեւի փողոցն են փորձում փակել, մեկ էլ գալիս՝ աստիճանների վրա են նստում կամ Երեւանի տարբեր հատ­վածներում «ջիպերով» […]

Չկա մեկը, որ այս ոլորտի համար դոշ է տալիս. ստոմատոլոգ/տեսանյութ/

Ստոմատոլոգներն Առողջապահության նոր նախարարին առաջարկում են օրենդրական նոր կարգավորումների փաթեթ, պահանջում են հարկային օրենսդրության փոփոխություններ, բարձրաձայնում են ոլորտում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ նախագահ Հովհաննես Գևորգյանը հայտնեց, որ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը արդեն արձագանքել է իրենց և խոստացել ՊԵԿ նախագահի և այլ իրավասու մարմինների հետ քննարկել […]

Նախարարության աշխատակիցները զգուշացված են, լինելու եմ անողոք. Մանե Թանդիլյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Սիրելի հայրենակիցներ, այսօր սկսել եմ նախարարի պաշտոնում առաջին աշխատանքային օրս: Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների և դրանց լուծման մասին քննարկումներ եմ ունեցել ոլորտի մասնագետների հետ։ Առաջիկայում կներկայացնեմ մեր անելիքները։ Արդեն իսկ ստացել եմ բազմաթիվ դժգոհություններ, ահազանգեր կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում առկա չարաշահումների, բացթողումների վերաբերյալ: Այդ […]

Եթե ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու նրան աջակցող ուժերը պարտվեն. Առավոտ

Իմ կյանքի օրոք Հայաստանում եղել է 3 իշխանափոխություն: 1990 թվականին կոմունիստներին փոխարինեցին ՀՀՇ-ականները, 1998-ին ՀՀՇ-ին փոխարինեց այդ իսկ իշխանության ներսում ձեւավորված խումբը, որը վառ արտահայտված կուսակցական պատկանելություն չուներ, բայց ի վերջո հանգեցրեց ՀՀԿ-ական իշխանության: Եվ, վերջապես, 2018-ին իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումը, որն այս պահին ունի ՀՀ քաղաքացիների եւ աշխարհում սփռված հայերի մեծամասնության անվերապահ […]

Թավշյա հեղափոխությունը թակում է Արցախի դուռը. Ժամանակ

Հնարավոր է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղափոխվի նաեւ Ար­ցախ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը անում է ամեն ինչ հեղափոխության ալիքի մուտքը Արցախ թույլ չտալու համար: Իսկ նման վտանգ իսկապես կա, որովհետեւ նույնն են իրողությունները: Հայաստանի հասարակությու­նը ըմբոստացավ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ, որով­հետեւ Սերժ Սարգսյանը փոխեց Սահմանադրությունը եւ չնայած խոստացել էր, որ չի հավակնելու երրորդ […]

Ցմահ դատապարտյալի զավակները՝ Նիկոլ Փաշինյանին

23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտնեց,որ մամուլում տարածված տեղեկատվությանը հավատալով ինքը արդեն մի քանի ամիս սթրեսի մեջ է:  Նա նշեց, որ անգամ մամուլում է հրապարակվել ինֆորմացիա այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իրեն ներում է շնորհել: Ավելի ուշ վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցմահ դատապարտյալը և նրա երեխաները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի