25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 15, 2018

Վերադառնում են հարազատ օջախ

Մենք՝ «Ալյանս» կուսակցության վարչության մի խումբ անդամներ և կուսակցության Գյումրու կառույցն ամբողջությամբ, մեր թիմակիցների և համախոհների հետ միասին, որոշել ենք դադարեցնել մեր անդամակցությունը և դուրս գալ «Ալյանս» կուսակցության շարքերից՝ ելնելով նրանում տիրող անարժանապատիվ, անարդար և անազնիվ մթնոլորտից։ Հայտարարում ենք՝ որպես առանձին միավոր, պետականաշինությանը միտված մեր թիմի ներուժը ներդնելու նպատակով, որոշել ենք անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, […]

«Այդ դեպքում ո՞րն էր լինելու Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունն այդ նիստերին»

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր խորհրդարանում  պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը ճիշտ չէ:  «Երբ որոշում էր կայացվել, որ Կառավարության նիստերն այլեւս փակ են լինելու,  այդ դեպքում ո՞րն էր լինելու Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունն այդ նիստերին: Ես ինքս չէի ուզի մասնակցել այդ նիստերին: Եթե ոչ մի անկախ […]

Հովհաննես Սահակյանը շնորհավորել է

Սիրելի ծնողներ, տատիկներ ու պապիկներ, քույրեր և եղբայրներ, որդիներ և դուստրեր, Շնորհավորում եմ ձեզ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ: Ամուր ընտանիքը մեր պետության հիմնասյունն է և այս լուսավոր տոնը վերստին հաստատում և ամրապնդում է այն ջերմն ու դրականը, որը մշտապես առկա է մեր ընտանիքներում՝ սեր հայրենիքի և հարազատի հանդեպ, հարգանք մեծերի նկատմամբ, հյուրընկալություն ու սրտաբացություն: Այս […]

Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում: Հարցին, թե իշխանափոխությունից հետո ինչու հրաժարականի դիմում չի ներկայացնում, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ես դրա համար հիմքեր չեմ տեսնում»:  

Էդմոն Մարուքյանը «Հաց բերողի» մահվան մեջ Արթուր Դավթյանի՞ն է մեղադրում

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս վերջին օրերի ժամանակ տեղի ունեցած բռնության դեպքերով ինչ-որ աշխատանք կատարվում է: Դատախազն ասաց, որ դատախազությանը հասանելի ցանկացած դեպքով նախաձեռնվել են վարույթներ, մոնիտորինգ է արվել տեսանյութերի, նա շնորհակալություն հայտնեց լրագրողներին, իրավապաշտպան կազմակերպություններին, ովքեր այդ […]

Ձեռքբերումները մեզ թույլ են տալիս վստահորեն խոսել, որ ճիշտ ուղու վրա ենք. Գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց «Դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Ըստ այդմ՝  ունեցել ենք դատաքննության բարձր աստիճան, բացահայտման ցուցանիշը բարելավվել է, աճել է կոռուպցիոն և թմրանյութերի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը:  25.8%-ով նվազել են սպանության դեպքերը, գրեթե նույնքան` սպանության փորձերի դեպքերը:  «Հայաստանը մյուս պետությունների մասով շահեկան դիրքում […]

Պարզաբանում մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Լրատվամիջոցներում տարածում է գտել ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի դիմումը՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, թե ինչ փուլում է ս.թ. մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում ցուցարարների վրա հարձակում գործած անձին առնչվող դեպքը։ Հայտնում ենք, որ հիշյալ դիմումին արդեն իսկ տրվել է պարզաբանում 12.05.2018 թ.՝ www. Police.am կայքում։ Մայիսի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ […]

Հերքում են

Մամուլում այսօր հրապարակում է արվել, թե ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո ստորաբաժանումները մատնվել են անգործության և օպերատիվ-հետախուզական գործունեություն չի ծավալվում: Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ոստիկանության աշխատանքը միշտ կրել եւ կրում է ինստիտուցիոնալ բնույթ:  Ոստիկանության և´ ղեկավար կազմը, և´ ստորաբաժանումները լիարժեք կատարում են իրենց գործառնական պարտականությունները, ինչը բխում է օրենքով սահմանված լիազորությունների […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Մայիսի 16-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԳՆԱՆանձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։ Արցախի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի