04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հովհաննես Սահակյանը շնորհավորել է

Սիրելի ծնողներ, տատիկներ ու պապիկներ, քույրեր և եղբայրներ, որդիներ և դուստրեր,

Շնորհավորում եմ ձեզ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ:

Ամուր ընտանիքը մեր պետության հիմնասյունն է և այս լուսավոր տոնը վերստին հաստատում և ամրապնդում է այն ջերմն ու դրականը, որը մշտապես առկա է մեր ընտանիքներում՝ սեր հայրենիքի և հարազատի հանդեպ, հարգանք մեծերի նկատմամբ, հյուրընկալություն ու սրտաբացություն:

Այս ջերմ տոնի առթիվ ևս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս և առանձնահատուկ մաղթանքներ եմ ուզում հղել բազմանդամ ընտանիքներին և այն ընտանքիներին, որտեղ ջերմության ու հոգատարության մթնոլորտում մեծանում են որդեգրված երեխաները:

Բոլորիս մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և հավատ ապագայի հանդեպ: Թող բոլոր ընտանիքներում իշխի սերն ու համերաշխությունը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ