26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 15, 2018

Մեր թերթը կքննադատի բոլորին, այդ թվում վարչապետին, եթե հիմք լինի. Նիկոլ Փաշինյանի կին

«Այն մեկ շաբաթվա ընթացքում, որ իմ ամուսինը վարչապետ է, ես հասկացա, որ չկա օրենսդրական պահանջ, բայց կա հասարակական պահանջ, այնպես որ ես ի սկզբանե հույս ունենալով հրաժարվել դրա պահանջից, հասկացա, որ իրավունք չունեմ դրանից հրաժարվել»,-այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինի՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ խոսելով առաջին […]

Արմեն Սարգսյանը հանդիպել է նաիրիտցիներին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրաելյանի, նաիրիտցիների համակարգող խմբի անդամների և աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մայիսի 7-ին, երբ երկրի Նախագահը հանդիպել էր իր նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ: Նախագահի հետ տեղի ունեցած հանդիպմանը նաիրիտցիների փաստաբանը ներկայացրել է […]

Նշանակվել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ

15 մայիսի, 2018թ., Երևան: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) մեծ հպարտությամբ տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 8-ին Ինստիտուտի  փորձագետ Գևորգ Մելիքյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական և մամուլի քարտուղար: Գևորգ Մելիքյանը ՄԱՀՀԻ «Քաղաքական զարգացումներ և անվտանգություն» ծրագրի ասոցացված փորձագետներից է, արտաքին անվտանգության ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերում […]

Արտաքին քաղաքականության օրակարգում կան հարցեր, որոնց նկատմամբ մեր դիրքորոշումից է կախված ՀՀ-ի բնականոն զարգացումը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Կառավարության ղեկավարը նշել է, որ դիվանագիտական կորպուսը մեր պետության կայացած համակարգերից մեկն է և ավելացրել, որ այն վստահություն է վայելում քաղաքացիների շրջանում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանին՝ կատարած աշխատանքի համար  և նշել. «Պարոն Մնացականյանին նախարարի պաշտոնը […]

Ցույց ենք տալիս, որ ժամանակին ճիշտ նշանակում էինք արել. ՀՅԴ անդամը՝ Արծվիկ Մինասյանից

«ՀՅԴ-ն հայտարարել է, որ առաջնահերթ նպատակ չի դրել կառավարությունում լինել: Բայց երբ ստացանք քաղաքական հրավեր, մեր կողմից ճիշտ քայլ չէր լինի, որ չաջակցեինք: Մենք քաղաքական առևտրի մեջ չենք մտել ներկա շարժման առաջնորդների հետ, այսինքն՝ փոխհամաձայնեցված տարբերակով, ինչքանով  նրանք մեր մասնակցության կարիքը զգում են, այդքանով պատրաստակամ ենք աջակցել: Ինչ վերաբերում է ապագայում «Ելքի» հետ կոալիցիա կազմելուն, […]

Իմ խորին համոզմամբ՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա. Գ. Կոստանյան

«Բացարձակ ոչ մի նշանակություն չունի՝ որ կուսակցությունը կլինի իշխանության, կամ ով կլինի վարչապետ։ Մենք բոլորս հասկանում ենք մի բան՝ անկախ քաղաքական իրավիճակից, եթե մեր կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամ ի դեմս այլ անձի, եթե ձախողեց, ուրեմն ձախողում է երկիրը։ Հետևաբար վստահ եմ, որ «Հանրապետական խմբակցությունը» չի կարող անել մի բան, որը կհանգեցնի կառավարության ձախողմանը», […]

Երթևեկության ընթացքում շարժական տեսախցիկներով խախտումները արձանագրելը վերացնելու մասին նախագիծը մարտի 3-ին է ներկայացվել

ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորների կողմից ներկայացվել է Ճանապարհատրանսպորտային երթևեկության ընթացքում շարժական տեսախցիկներով խախտումները արձանագրելը վերացնելու մասին նախագիծ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրենց մոտ այս գաղափարն առաջացել էր դեռևս մարտի 3-ին, ներկայացրել են սա դեռևս այն ժամանակ, և քաղաքական վերջին իրադարձությունների հետ […]

Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխվարչապետներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին է ներկայացրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանին և Մհեր Գրիգորյանին:  Կառավարության ղեկավարը շնորհավորել է փոխվարչապետներին կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: «Մենք կարևոր աշխատանք ունենք անելու և պետք է արդարացնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու հայ ժողովրդի հույսերը, որովհետև չպետք է մոռանանք, որ այստեղ ենք՝  ժողովրդի որոշմամբ և […]

Չմոռանանք ինչի համար ենք հավաքվել

Դերասան Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան հանրագրում գրում է.  «Հարգելի հայրենակիցներ, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել!!!! Համաժողովրդական շարժման արդյունքում մենք ունենք մեր Ժողովրդական Վարչապետը, ով վայելում է ժոլովրդի լիակատար վստահությունը: Իրեն մենք վստահել ենք մեր երկիրը և իրեն ենք մենք վստահել տանել մեր երկիրն արտահերթ ազատ և անկախ ընտրությունների, ինչը այս շարժման վերջնական նպատակն է: Եվ, բնականաբար, արտահերթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի