25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ցույց ենք տալիս, որ ժամանակին ճիշտ նշանակում էինք արել. ՀՅԴ անդամը՝ Արծվիկ Մինասյանից

«ՀՅԴ-ն հայտարարել է, որ առաջնահերթ նպատակ չի դրել կառավարությունում լինել: Բայց երբ ստացանք քաղաքական հրավեր, մեր կողմից ճիշտ քայլ չէր լինի, որ չաջակցեինք: Մենք քաղաքական առևտրի մեջ չենք մտել ներկա շարժման առաջնորդների հետ, այսինքն՝ փոխհամաձայնեցված տարբերակով, ինչքանով  նրանք մեր մասնակցության կարիքը զգում են, այդքանով պատրաստակամ ենք աջակցել: Ինչ վերաբերում է ապագայում «Ելքի» հետ կոալիցիա կազմելուն, ապա դեռ շուտ է ինչ-որ բան ասել: Սակայն, եթե նկատել եք, Դաշնակցությունը միշտ գնացել է ինքնուրույն: Իհարկե, սա դոգմա չէ՝ տարբեր քաղաքական իրավիճակներում այլ մոտեցումներ են եղել, սակայն մենք միշտ ընտրություններին գնացել ենք մեր օրակարգով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը՝ ի պատասխան հարցին, թե կլինեն կոալիցիայում «Ելքի» իշխանության հետ:

Հարցին՝ նախարարների այլ թեկնածուներ չունե՞ք, որ անընդհատ նույն մարդկանց եք նշանակում՝ Ա. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Իսկ ինչո՞վ են վատ մեր թեկնածուները: Մենք շատ կադրեր ունենք, բայց մենք ունենք մոտեցումներ, սկզբունքներ ու նաև դրանից ելնելով ենք կադրերին նշանակում: Կոնկրետ Արթուր Խաչատրյանն արդարացված մարզպետ էր, Արծվիկ Մինասյանն իր մասնագիտությանը համահունչ ներկա քաղաքական պաշտոն էր զբաղեցնում, և ինքը նաև լավ մենեջեր ու կազմակերպիչ է: Ելնելով այս մոտեցումներից՝ մենք խնդիրներն արդյունավետ լուծելուն միտված ենք նայում, ու դրանով են պայմանավորված մեր կադրային նշանակումները»:

Հարցին՝ կարելի՞ է ասել՝ Արծվիկ Մինասյանի՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն գնալը պատասխան էր Կարեն Կարապետյանին, քանի որ նա Ա. Մինասյանին տնտեսական բլոկից հեռացրեց, Ա. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Ճիշտն ասած, մենք նման մոտեցումներով չենք առաջնորդվում, բայց սրանով մենք, այո՛, նաև ցույց ենք տալիս, որ ժամանակին ճիշտ նշանակում էինք արել, այդ գործընթացն ինչ-ինչ պատճառներով փոխվեց, և վստահ ենք՝ ներկա դրությամբ Ա. Մինասյանը շատ ավելի ազատ դրսևորվելու և այդ ոլորտը բարձրացնելու հնարավորություն ունի»:

Հարցին՝ ձեզ գոհացնո՞ւմ է կառավարության նոր կազմը, թե՞ դեռ պետք է աշխատել, Ա. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Պետք է աշխատել: Շտապողական կարծիքներ, կարծում եմ, պետք չի: Հաշվի առնելով, որ բավականին անծանոթ, քաղաքական և պետական ոլորտում մեծ կենսագրություն չունեցող մարդիկ են առկա կառավարությունում, բնականաբար, այս անորոշությունները որոշակի հարցեր են ծնում: Բայց եկեք մի քիչ լավատեսորեն նայենք: Այստեղ կարևորն անձինք չեն, այլ այն կուրսը, որը կորդեգրվի կառավարության գործունեության նոր ծրագրով: Ի վերջո, պետք է հասկանանք, որ միայն նախարարներով չէ՝ համակարգերը գործում են, այլ կախված է, թե քաղաքական ինչ խնդիր է դրվելու, և ղեկավար անձը որքանո՞վ է հետևողական լինելու տվյալ կուրսի առաջ տանելուն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ