14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իմ խորին համոզմամբ՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա. Գ. Կոստանյան

«Բացարձակ ոչ մի նշանակություն չունի՝ որ կուսակցությունը կլինի իշխանության, կամ ով կլինի վարչապետ։ Մենք բոլորս հասկանում ենք մի բան՝ անկախ քաղաքական իրավիճակից, եթե մեր կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամ ի դեմս այլ անձի, եթե ձախողեց, ուրեմն ձախողում է երկիրը։ Հետևաբար վստահ եմ, որ «Հանրապետական խմբակցությունը» չի կարող անել մի բան, որը կհանգեցնի կառավարության ձախողմանը», – այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը:

Ըստ նրա՝ դա կհանգեցնի երկրի համար լրջագույն խնդիրների: Ինչ վերաբերում է արտահերթ խորհդրարանական ընտրություններին, ապա նա նշեց, որ դրանք  ինքնանպատակ չեն և  պետք է լուծեն քաղաքական խնդիր։ «Իսկ եթե քաղաքական իրավիճակը և քաղաքական դասավորվածությունը այնպիսին է, որ կլինի ընդդիմություն, կլինի իշխանություն, երկուսի գործողությունները ուղղված են բացառապես երկրի բարօրությանը, հետևաբար, իմ խորին համոզմամբ, արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա, եթե քաղաքական նպատակահարմարություն լինի, բորոլ դեպքերում պիտի իրավական տեսանկյունից արվի, դա ժամանակը ցույց կտա»,-ասաց նա: 

Նա ընդգծեց, որ դա կարող է լինել՝ բացառապես պայմանավորված խորհրդարան և կառավարություն հակասությամբ, բայց հակասություն՝ որպես ինքննպատակ դրսևորվող։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ