19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 14, 2018

Մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է, հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական ներուժը ՀՀ-ում կենտրոնացնելը. վարչապետը հանդիպել է Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Սոչիի օդանավակայանից վարչապետն ուղևորվել է Ադլերի Սուրբ Սարգիս եկեղեցի, որի մոտ նրան դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավային հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերը, տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նրանք ջերմորեն ողջունել են Նիկոլ Փաշինյանին և մաղթել հաջողություններ ՀՀ վարչապետի […]

Հասկանալի է, որ անակնկալ էր իմ նշանակումը.Մշակույթի նախարարը մանրամասնել է

«Հասկանալի է, որ անակնկալ էր իմ նշանակումը, ինչպես  կառավարության նորանշանակ մի շարք անդամների նշանակումը»,-այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշել է  Մշակույթի նորանշանակ  նախարար Լիլիթ Մակունցը: «Անակնկալ էր նաեւ այն, ինչ Հայաստանում տեղի ունեցած մարտի 31-ից հետո, որը ենթադրում էր տրամաբանական շարունակություն արդեն կառավարությունում»,-ասել է Լիլիթ Մակունցը: Նախարարը հայտնել է, որ իր նշանակումը եղել […]

Փաստաբանների հայտարարությունը

26.04.2018թ․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր թեկնածու: Այդ առաջադրման կապակցությամբ մտահոգությամբ հանդես էին եկել ավելի քան 30 հասարակական կազմակերպություններ[1], ինչը և դիմումի տեսքով ներկայացվել էր Հանրապետության նախագահին և Ազգային ժողովին: 04.05.2018թ. Հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուն չընտրվեց Ազգային ժողովի կողմից[2]՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չէին պահպանվել մի […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Մայիսի 13-ի ցերեկը, 14-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-ին և 18-ին՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-14-ն էապես չի փոխվի, 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով:     Երևան […]

Վիրավորանքի համար դաժանաբար սպանել է եղբորը

Հարավարեւմտյան թաղամասում կատարված դաժան սպանությունը ոստիկանները բացահայտել են։ Քաղաքացին ահազանգել էր ոստիկանություն, որ իր ներկայությամբ սպանություն է կատարվել։ Նա պատմել էր, որ անծանոթ մարդիկ վիճել էին տղամարդու հետ, հետո նրան գտել էին սպանված։ Սակայն պարզվեց, որ իրականում հաղորդում ներկայացրած Արամ Ասոյանը ինքն է սպանել 62-ամյա տղամարդուն։ Նրա խորդանոցում հայտնաբերվեց կացինը  եւ պարզվեց, որ Արամ Ասոյանը […]

«Իգլայի» գործով մեղադրվող Ռոբերտ Աղվանյանի մասով նախաքննությունն ավարտվել է.մանրամասներ

«Իգլա» տեսակի զենքն ապօրինի իրացնելու մեջ մեղադրվող Ռոբերտ Աղվանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Աղվանյանը ապօրինի կերպով պահել, փոխադրել, ապա իրացրել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակով, 9Մ39 տիպի ռազմամթերք հանդիսացող հրթիռը: Նա 2011թ. ընթացքում հանգուցյալ հոր տունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի