13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2020
KFC

Լուրեր: Մայիսի 14, 2018

Կրթության նախարարը կգնա

1526052166-7025

Վաղն առավոտյան կայցելեմ Գյումրի՝ Շիրակի պետական համալսարանում առաջացած խնդիրներին լուծում տալու համար: Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել հանդարտություն, վստահ եմ՝ վաղը կունենանք հանգուցալուծում: Գյումրիի պետական համալսարանը չի կարող մնալ նման անորոշ վիճակում: Պետությունը դա չի կարող թույլ տալ: Այս մասին ֆեյսբուքյան հարթակում հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:   

Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետը

capture.thumb

Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  Այն այս տարի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է: Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև որպես հյուր՝ Մոլդովայի նախագահը: Նեղ կազմով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: […]

Նոր նախագիծ՝ շարժական տեսանկարահանող սարքերի մասին

f59f31edd19bfd_59f31edd19c3b.thumb

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է օրենսդրական նոր նախաձեռնության մասին. Հարգելի գործընկերներ, այսօր շրջանառության մեջ դրվեց իմ և պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գևորգ Կոստանյանի, Անդրանիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ՙ«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հիշում եք 2018թ. մարտի 3-ի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության […]

Եղբորս որդին իմ կողմից պատժվել է. Օսիպյանը մանրամասնել է

maxresdefault

«Քննությունը պարզել է՝ դանակահարողն իմ եղբորորդին չի եղել»,-այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով 2014 թվականի հունիսի 1-ին իր եղբորորդու հետ կապված պատմությանը: «Այդ կռիվը, ծեծկռտուքն իր պատճառով է եղել, բայց դանակահարության մասով, վստահեցնում եմ Ձեզ, ինքը չկա, եւ դա քննության ընթացքում պարզվել է, պարզվել է, որ ինքը չի»,-ասել է […]

Փաշինյանի նուրբ ակնարկը Պուտինին

arm143280314138

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման հրապարակային ներկայացված մասերի հիման վրա, ասում է, որ ՀՀ կողմից ևս մեկ անգամ հնչեցվեց այն թեզը, որը հնչեցվում էր ամբողջ համաժողովրդական շարժման ընթացքում: «Պարոն Փաշինյանը ներկայացրեց այն համոզմունքը, որ արտաքին քաղաքականության բնագավառում կուրսի կտրուկ փոփոխություն չի իրականացվելու, և շարունակվելու է դիտարկվել […]

Հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել են Բանգլադեշի քաղաքացիներ

59.thumb

2018թ. մայիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից  հաղորդագրություն էր տարածվել, որ հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել են Բանգլադեշի 6 քաղաքացիներ, ովքեր հանձնվել են  Ազգային անվտանգության ծառայությանը:  ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2018 թվականի մայիսի 8-ին` կեսգիշերն անց, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության 6 քաղաքացիներ […]

Այլեւս երբեք. սփյուռքի նորանշանակ նախարարի առաջին քայլը

541039

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան հանրագրում նշում է.   «Այլևս երբեք ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ոտքի չեն կանգնելու, երբ նախարարը դուրս գա իր աշխատասենյակից, այլևս երբեք խորհրդակցությունների սրահում միայն նախարարի առջև ջուր դրված չի լինելու, այլևս երբեք Սփյուռքի նախարարությունը նախկինը չի լինի: Սա հեղափոխություն է, սիրելիներս, և սա նաև արժեքների, մշակույթների հեղափոխություն է: Սարսափելի շատ անելիքներ […]

Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանը ապշեցնող է. Քոչարյանի գրասենյակ

5889941F-92E8-4127-9DD1-467236421BD7_cx0_cy4_cw0_w1023_r1_s

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող 2rd.am կայքն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ։ «Այսօր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել մի հայտարարությամբ, որտեղ տարատեսակ գնահատականներ է տվել ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերջերս հնչեցված մտքերին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Իսկ հայտարարության վերջում նորից կրկնել է իր […]

Էդվարդ Նալբանդյանի հրաժեշտի խոսքն ուղղված Հայաստանի դիվանագետներին

15327_Edvard-Nalbandyan_M

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքն ուղղված Հայաստանի  դիվանագետներին` պաշտոնավարման ավարտի կապակցությամբ 14 մայիսի, 2018 թ. Հարգելի գործընկերներ, Տասը տարի առաջ ինձ մեծ պատիվ վիճակվեց գլխավորելու Հայաստանի արտգործնախարարությունը: Այդ տարիների ընթացքում մենք միասին կարևոր ձեռքբերումներ ենք արձանագրել: Վստահ եմ, որ գալիք տարիներին կհաջողվի կյանքի կոչել այն, ինչ դեռևս չի իրագործվել: Այս վստահությունը խարսխված է արտգործնախարարությունում ձևավորված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի