28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 11, 2018

Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար

61.thumb

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Սուրեն Պապիկյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարար», – ասված է հրամանագրում։ 

Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար

65.thumb

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.  Արայիկ Հարությունյանին կրթության և գիտության նախարար նշանակելու մասին», – նշված է նախագահի հրամանագրում։

Տիգրան Ավինյանը նշանակվել է փոխվարչապետ

60.thumb

Հայաստանի նախագահ արմեն Սարգսյանի հրամանագրով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը նշանակվել է փոխվարչապետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Տիգրան Ավինյանին նշանակել փոխվարչապետ», – նշված է հրամանագրում։ 

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպանին

31595_b

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին: Հանրապետության նախագահը կարևորել է Քուվեյթի հետ բարիդրացիական եղբայրական հարաբերությունները և դրանց հետագա զարգացումն ու ամրապնդումը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետության ղեկավարությանը` հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Քուվեյթի դեսպանը նույնպես բարձր է գնահատել հայ-քուվեյթյան հարաբերությունների […]

ՀՀ-ում բացվել է անհնարինն իրականություն դարձնելու ժամանակաշրջան և ԱԱԾ-ն պետք է դառնա այդ գործընթացի հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյան

_TM_0642

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին: Իր խոսքում վարչապետը ձևակերպել է այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է դառնան ԱԱԾ գործունեության առաջնահերթությունները: «Առաջին խնդիրը հակահետախուզության լրջագույն փոփոխություններն են, որպեսզի այն լրջագույնս ուժեղանա: Ընդհանրապես, հետախուզության ոլորտը պետք է բերել որակական նոր հարթության և մակարդակի վրա՝ մեր երկրի ազգային անվտանգության […]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սերժ Թանկյանին

1-13

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է  աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կազմավորման ուղղությամբ իրականացվող քայլերին: Սերժ Թանկյանը ներկայացրել է իր տպավորությունները երկրում կատարվող փոփոխություններից և Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությանը մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ:

Կքննարկվեն ապագային միտված ծրագրերը. Սերժ Սարգսյանը նամակ է հղել «Լույս» հիմնադրամի աշխատակազմին և կրթաթոշակառուների համայնքին

serj-sargsyan-4-634x445

ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը նամակ է հղել «Լույս» հիմնադրամի աշխատակազմին և կրթաթոշակառուների համայնքին՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին կհրավիրվի հիմնադրամի Գործադիր խորհրդի նիստ` քննարկելու հիմնադրամի ապագային միտված ծրագրերը և դրանց ֆինանսավորման հնարավորությունները։ Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը տեղեկացրել էր հիմնադրամի աշխատանքների դադարեցման մասին: Ինչպես հայտնում են ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ […]

«Սասնա ծռեր»-ը կմնան կալանքի տակ. նոր հեղափոխության կոչեր են հնչում

32214997_1628938903893897_8594960682988863488_n

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Արշակ Վարդանյանը քիչ առաջ կարդաց  «Սասնա ծռեր» տասմեկ անդամի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը: Դատավոր Արշակ Վարդանյանը հերթով մերժեց պաշտպանների ներկայացրած միջնորդությունները: «Սասնա ծռեր»-ը հերթով լքեցին դատական նիստերի դահլիճը: Դահլիճում բոլորը բղավում են՝ ամոթ, թուրք, ռեժիմ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված