27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 8, 2018

Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջական

Երեւանի Հանրապետության հրապարակում հավաքված թանկագի՛ն բարեկամներ, Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում համացանցով եւ հեռուստացույցով մեզ հետեւող սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ լրագրողներ, Ազգային ժողովի հարգելի՛ նախագահություն, հարգելի՛ պատգամավորներ: Այսօր հայոց արժանապատվության միջնաբերդի՝ Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձն է, եւ ես նախ եւ առաջ ուզում եմ բոլորիս շնորհավորել այդ դարակազմիկ եւ շրջադարձային հաղթանակի առիթով. մեծ խորհրդանիշ կա նրանում, որ Հայաստանում […]

Նոր Հայաստանում երիտասարդությունը պիտի կառավարի /տեսանյութ/

«Ես այդ լուրերին չեմ վերաբերվում, որովհետև այդպես չէ, ես նման ցանկություն չունեմ, և բոլոր զրույցների ժամանակ ես ասել եմ, որ ինձ միայն պետք է, որ Հայաստանը թևակոխի նոր փուլ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերում լուրերին, թե ինքը կարող է լինել առաջին փոխվարչապետ նոր կառավարության կազմում: Սուքիասյանն ընդգծեց, […]

Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին

ՀՀ նախագահի հրամանագիրը Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺ Ո-11-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ նշանակել վարչապետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Աբրահամ Լինքոլնի խորհուրդները պետական առաջնորդներին և ղեկավարներին

Դուք չեք կարող տնտեսական բարգավաճում ունենալ, առանց քաջալերելու խնայասիրությունը: Չեք կարող զորացնել տկարին՝ տկարացնելով զորավորին : Չեք կարող օգնել օրապահիկ վաստակողին՝ վարկաբեկելով և վնասելով վճարողին: Չեք կարող եղբայրակցություն առաջացնել մարդկանց միջև՝ քաջալերելով դասակարգային ատելություն և պայքար նրանց միջև: Չեք կարող օգնել աղքատներին՝ վհատեցնելով կամ վնասելով հարուստներին: Չեք կարող տնտեսական ապահովություն ձեռք բերել փոխառնված ու մսխված […]

Դանակահարել է լրագրողին

Լիսաբոնում դանակահարել են հույն լրագրողին, ով լուսաբանելու էր «Եվրատեսիլ»-ի մրցույթը, հայտնել է РИА Новости-ն: Նախօրեին անծանոթ տղամարդը մոտեցել է լրագրողին, դանակի հարված է հասցրել և կողոպտել տուժողին: Լրագրողը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, ասված է հաղորդագրության մեջ: Հանցագործն իր հետ ունեցել է 4 հազար եվրո, ըստ որոշ տեղեկությունների՝ կիսաեզրափակիչի տոմսեր գնելու համար: Կողոպտիչը հարձակվելուց […]

Մայր աթոռում լիահույս են

Մայիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել տիար Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են,որ Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասված է. «ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Ձեզ Մեր շնորհավորանքներն ու […]

Մեր սպասումն է, որ Ձեր խոստումները կյանքի կոչեք. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ վերջինս ստանձնում է այդ հույժ պատասխանատու պաշտոնը պատմության վճռորոշ պահի: «Ժողովրդի թեկնածու լինելը մեծ պատիվ է և միաժամանկ՝ ծանր պարտականություն: Մեր սպասումն է, որ Ձեր խոստումները կյանքի կոչեք՝ բարոյական արժեքներն ու մարդու իրավունքները ամուր պահպանելով: Մեր սպասումն է, որ հայրենիքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված