Նոր Հայաստանում երիտասարդությունը պիտի կառավարի /տեսանյութ/
«Ես այդ լուրերին չեմ վերաբերվում, որովհետև այդպես չէ, ես նման ցանկություն չունեմ, և բոլոր զրույցների ժամանակ ես ասել եմ, որ ինձ միայն պետք է, որ Հայաստանը թևակոխի նոր փուլ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերում լուրերին, թե ինքը կարող է լինել առաջին փոխվարչապետ նոր կառավարության կազմում:
Սուքիասյանն ընդգծեց, որ նոր Հայաստանում երիտասարդությունը պիտի կառավարի, նոր որակով կառավարման գնա երկիրը, իսկ եթե ինքը պաշտոնի ցանկություն ունենար, օրենսդիր մարմնում կլիներ:
Խաչատուր Սուքիասյանը նաև հավելեց, որ գործարարներն էլ արդեն գիտակցում են, որ այստեղ կարող են վստահ կերպով ներդրումներ անել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: