26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 5, 2018

«Թավշյա» գործընթացի գեոպոլիտիկ դրսևորումները

Հայկական թավշե հեղափոխությունն իր զարգացումներով շարունակում է մնալ միջազգային մամուլի էջերում: Հայաստանյան իրադարձություններին անդրադարձել են և թուրքական պարբերականները: «Հայաստանը ցնցած հավերժ ընդդիմադիրը․ ո՞վ է Փաշինյանը» վերնագրով հոդվածի գրել թուրքական Hürriyet-ը: Վերջին շաբաթներին թերթը պարբերաբար անդրադարձել է զանգվածային ցույցերին: «Դեռ երեք շաբաթ առաջ Ն. Փաշինյանը խորհրդարանի հետին շարքերում նստող ընդդիմադիր քաղաքական գործիչ էր: Հայտարարելով, թե Սերժ […]

Մինասյան-Համբարյան բանավեճը վերածվեց կռվի ու անժամկետ նստացույցի (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել էինք, որ Շիրակի պետական համալսարանի մոտ ժամը 12:00-ից բողոք է. ուսանողները, նախկին ու ներկա որոշ դասախոսներ հավաքվել են համալսարանի մոտ և պահանջում էին  Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Նշենք, որ նա նաև ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար է: Հրաժարականի պատճառը դարձել է, երեկ պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի  աշխատանքից հեռացումը, ով համարում է […]

Արմեն Սարգսյանն ընդունել է սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, որոնց հետ քննարկվել են համայնքին հուզող խնդիրները և դրանց լուծման ուղիները: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջի Իբրահիմը: Բաց և անմիջական զրույցի ժամանակ արծարծվել են Հայաստանում սիրիահայերի ինտեգրման, կրթության, առողջապահության, ինչպես նաև տնտեսության և բիզնեսի […]

30 տարի առաջ և հիմա. ի՞նչ է փոխվել

Եթե օլիգարխիան տարփողի իր հաղթանակի մասին, դա ավելի մոտ կլինի իրականությանը, թեև նրանք տոնում են այն, բայց անաղմուկ, բարեկամների և ընկերների նեղ շրջանակում․․․ Երեսուն տարի առաջ բառացիորեն կրկնվեց նույնը՝ նույն սցենարով, նույն մեթոդներով, նույն ոգևորությամբ, հաղթելու մասին նույն կոչերով․․․ <<ժողովրդի>> ճնշման ներքո կոմունիստները ստանալով իրենց հարստության պահպանման և անվտանգության երաշխիքներ, պետական իշխանությունը զիջեցին մի քանի […]

Կատարվել է կատարակտի 617 անվճար վիրահատություն

Շարունակվում է «Առողջ աչքեր» կատարակտի վիրահատությունների անվճար ծրագիրը, որի շրջանակում ապրիլի 30-ի դրությամբ իրականացվել է կատարակտի 617 վիրահատություն։ Դրանցից 140-ը կատարվել է  փորձարարական փուլում Սպիտակի բժշկական կենտրոնում և Սևանի «Լայոնս մարզային ակնաբուժական» հիմնադրամում: 2017թ. սեպտեմբերից ծրագիրն իրականացվում է նաև «Շենգավիթ», «Նաիրի», Կապանի, Գորիսի, Գյումրու, Իջևանի բժշկական կենտրոններում: Ծրագրի նպատակը կուրությունը կանխարգելող այդ վիրահատությունը, ներառյալ` ոսպնյակի […]

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ մայիսի 5-ից 10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` մայիսի 5-ից 10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և […]

Մեկնարկել է «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից Երևան մտնող ճանապարհի հարակից տարածքների բարեկարգման ծրագիրը

Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ մեկնարկել է «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից դեպի Երևան մտնող ճանապարհի հարակից տարածքների բարեկարգման ծրագիրը: Այս համատեքստում ճանապարհի հարակից տարածքները կստանան ավելի պատշաճ ու ներկայանալի տեսք: Ավելի քան 4,5 կմ երկարությամբ ճանապարհի հարակից տարածքներում արդեն իսկ իրականացվում են ինչպես վերանորոգման, այնպես էլ արտաքին տեսքի բարելավման աշխատանքներ: Ճանապարհի վրա գտնվող ավելի քան 430 […]

Տարոն Մարգարյանի որոշմամբ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: «Հաշվի առնելով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի ուսուցիչների և աշակերտների դժգոհությունը տնօրեն Ռուզաննա Ազիզյանի գործունեությունից և այն հանգամանքը, որ ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի […]

Սեյրան Օհանյանի կինը՝ Փաշինյանի մասին

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը facebook սոցցանցի իր էջում մեջբերել է Սեյրան Օհանյանի հարցազրույցից մի հատված և գրել.   Զինված ուժերի համար ամենալավ գերագույն հրամանատարը կլինի հենց այն անձնավորությունը, որը կհամախմբի ժողովրդին, իսկ ժողովուրդն արդեն համախմբված է Նիկոլ Փաշինյանի շուրջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի