10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Տարոն Մարգարյանի որոշմամբ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

«Հաշվի առնելով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի ուսուցիչների և աշակերտների դժգոհությունը տնօրեն Ռուզաննա Ազիզյանի գործունեությունից և այն հանգամանքը, որ ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից»,-ասված է հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ