27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2, 2018

Ձերբակալվել են մահափորձ կազմակերպելու մտադրության համար. Ժողովուրդ

Օրերս ԱԱԾ-ն ձերբակալել էր մի շարք անձանց, որոնք, ըստ պաշտոնական հաղորդագրության, մտադրվել են ՀՀ մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում տեղադրել եւ գործադրել հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքեր՝ ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց դեմ մահափորձ կազմակերպելու համար: Ընդ որում, ըստ պաշտոնա­կան հաղորդագրության’նրանք կապ են ունեցել «նախախորհրդարան» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Աէֆիլյանի ու «Սասնա […]

Ազգային ժողովի նիստը տապալվեց

ԱԺ-ում քվորում չկա: Այս պահին նիստին ներկա է 29 պատգամավոր: Չորս ժամվա ընթացքում քվորում չապահովելու դեպքում նիստը կհամարվի չկայացած: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենք քաղաքական բոյկոտ են հայտարարում և քառօրյա նիստերի աշխատանքներին չեն մասնակցի: Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց: Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց, որ  վերսկսում են քաղաքացիական […]

Հանրապետականը դուռը «բաց» է թողել. Հրապարակ

Ըստ Սահմանադրության՝ 7 օրից խորհրդարանը կրկին վարչապետ է ընտրելու: Նիկոլ Փաշինյանն այս անգամ կարող է առաջադրվել, եթե ունենա Աժ մեկ երրորդի կողմից ներկայացված առաջարկ: Բայց Հանրապետականը նույնպես կարող է թեկնածու առաջադրել: Երկրորդ փուլում վարչապետ ընտրվելու համար եւս անհրաժեշտ է 53 ձայն: Եթե երկրորդ փուլում վարչապետ չընտրվի, խորհրդարանը լուծարվում է, եւ գնում ենք նոր ընտրությունների: Ըստ […]

Հատուկ դրություն է հայտարարված. Հրապարակ

Նախորդ օրվանից ուժային կառույցներում հատուկ դրություն է հայտարարված՝ ոչ մի­այն սահմանում ադիբեջանական զինտեխնիկայի կուտակման, այլեւ նեիքաղաքական իրավիճակի հետ կապված: Իշխանությունները լուրջ անհանգս­տություններ ունեն նաեւ բանկային համակարգի փլուզման հետ կապված, այս օրերին ավանդա­տուները բանկերից հանում են իրենց ավանդները, բանկերը կարող են կանգնել լուրջ խնդիրների առաջ, ԿԲ-ն էլ փորձում է անել ամեն ինչ, որպեսզի պահի դոլարի կուրսը, ինչը […]

Սա խուլիգանություն և լկտիություն է. Օսիպյանի նյարդերը տեղի տվեցին

Արդարադատության նախարարության մուտքը փակվել է փաստաբանների կողմից: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նկատում է, որ ինքը միացել է համազգային շարժմանը և մեքենայով նախարարության մուտքը փակելը իր բոյկոտի տարբերակն է: Նիկոլայ Բաղդասարյանը նշում է, որ սա դիմադրության իր իրավունքն է, իսկ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փաստում է, որ սա խուլիգանություն և լկտիություն է, քանի որ մեքենան կայանվել է […]

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են

Ելնելով երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ՀՀ ՊՆ-ը և ԶՈւ-երը շարունակում են 24 ժամյա ռեժիմում լիարժեք իրականացնել իրենց առջև դրված խնդիրները և ապահովել մեր հայրենիքի պաշտպանությունը, տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:  «Անհրաժեշտ է ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը հանրապետության ողջ տարածքում: Այդ տեղաշարժերը պետք է լինեն առանց որևէ խոչընդոտի, անարգել […]

Ուղերձ Մայր Աթոռից

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել, որում նշված է. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցում հնարավոր չեղավ հանգել միասնական որոշման: Երկրում իրադրությունը շարունակում է մնալ լարված և մտահոգիչ: Հորդորում ենք իշխանություններին և ընդդիմությանը գործել օրինականության շրջանակներում, հարցերի կարգավորումները գտնել համախոհության ու փոխհասկացողության մեջ՝ զերծ պահելով մեր ժողովրդին բախումնային […]

Լարված իրավիճակ Փարաքարում. ցուցարարները փակել են օդանավակայան գնացող ճանապարհը

Վաղ առավոտից Փարաքարում լարված իրավիճակ է: Ցուցարարները փակել են դեպի օդանավակայան տարող ճանապարհը: Ոստիկաններին ոչ մի կերպ չի հաջողվում բացել ճանապարհը: Խցանման մեջ հայտնվածների թվում կան մարդիկ, ովքեր ուշանում են թռիչքից: Կան քաղաքացիներ, որ ճամպրուկները վերցրած ոտքով քայլում են դեպի օդանավակայան: Արդեն հայտնել ենք, որ մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստին կազմակերպվեց քվեակություն վարչապետի պաշտոնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված