Համաքաղաքային շաբաթօրյակին միացավ խորհրդարանը
 
                        Մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակից անմասն չի մնացել ՀՀ Ազգային ժողովը: Վաղ առավոտից աշխատանքներին ակտիվ մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, ովքեր ՀՀ ԱԺ այգու ողջ տարածքում իրականացրել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ հատվածի հնձման աշխատանքներ: Մաքրման աշխատանքներից հետո խորհրդարանականներն անցել են ծառատունկի: Այգում մասնագետների կողմից նախապես ընտրվել էին հատվածներ, որտեղ վեր […]
 
                
 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        



































