26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 27, 2018

Գյումրիում դանակահարել են նախկին զինծառայողին

Գյումրիում կրկին դանակահարությունն է տեղի ունեցել: Գիշերը ժամը 2-ի սահմաններում ծեծել, ապա դանակահարել են 39 տարեկան Ա. Մ.-ին: Գյումրի ԲԿ-ի մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ գիշերը՝ ժամը 02:30-ին, շտապ բուժօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվելել մարմնական վնասվածքներով քաղաքացի: Տուժածը 1979 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն: Վերջինիս մոտ ախտորոշվել է գանգի ճակատային աջ եւ ձախ շրջանների […]

Ուժեղ քամուց վնասվել են մի շարք տների, շինությունների տանիքներ

Մարտի 26-ին, ժամը 18:30-ին Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքապետից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. մարտի 24-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով հասցված վնասի չափերի արձանագրման համար կազմվել է հանձնաժողով. անհրաժեշտ է փրկարարների ներկայությունը:  Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քամուց վնասվել են 6-րդ փողոց 2-րդ նրբանցքի թիվ 7 տան (սեփականատեր՝ […]

Ավագ երեքշաբթի․ Տասը կույսերի հիշատակության օր

Ձեզ ենք ներկայացնում Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը:  Մարտի 27, Ավագ երեքշաբթի: Տասը կույսերի հիշատակության օր: (Մատթ. 25:1-13): Ավետարանական առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը: Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի […]

Տարոն Մարգարյանը շնորհավորել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ   Թատերարվեստի հարգարժան գործիչներ,  ամեն տարի այս օրն  աշխարհի տարբեր անկյուններում նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ որպես թատերարվեստի  գործիչների մասնագիտական տոն, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ: Դարեր շարունակ հանդիսանալով հայ մշակույթի ամուր սյուներից մեկն ու վայելելով մեր մշակութասեր հանրության ուրույն վերաբերմունքը՝ հայկական թատրոնն այսօր էլ […]

Երեւանում վթարի է ենթարկվել 57 համարի երթուղայինը․ կան վիրավորներ

Երեւանում, այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։40-ի սահմաններում Երեւանյան լճի կամրջի վրա բախվել են 33-ամյա Մուշեղ Մ.-ի վարած «ԳԱԶ 32213» (ԳԱԶԵԼ) մակնիշի 0859 Տ համարանիշի եւ 39-ամյա Արման Ս.-ի վարած Mercedes մակնիշի 35 QC 671 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 8 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Աղբյուրի […]

Պուտինը ժամանել է Կեմերովո՝ հարգելու ողբերգական հրդեհից զոհվածների հիշատակը /տեսանյութ/

ՌԴ նախագահՎլադիմիր Պուտինը մարտի 27-ի առավոտյան ժամանել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի մոտ եւ հարգել զոհերի հիշատակը՝ ծաղիկներ դնելով ի հիշատակ ողբերգության զոհերի։ Այնուհետեւ Պուտինը շրջել է հրդեհված առեւտրի կենտրոնի մոտով, դիտել այրված շենքի ճակատը:  Հիշեցնենք, որ օրեր առաջ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի չորրորդ հարկում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում, վերջին տվյալներով, կա 64 […]

«Ռուսաստանը կարող է Հայաստանում պատերազմական իրավիճակ «պայթեցնել»»/տեսանյութ/

Ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է Հայաստանում պատերազմական  իրավիճակ «պայթեցնել»: «Շատ հնարավոր է պատերազմ սկսի՝ կայծակնային և լայնամասշտաբ: Մենք պետք է դրան պատրաստ լինենք ցանկացած գնով և կարողանանք այս անգամ Բաքվում խեղդել թուրքերին և վերջնական կապիտուլիացիայի ենթարկել՝ չնայելով ոչ ռուսին ու ոչ էլ այլ մեկին»,-ընդգծեց ազատամարտիկը: Մանրամասները՝ տեսանյութում:

Շատերն են դիմում, որ բերենք, գումար ներդնենք, ես ասում եմ՝ ես վախենում եմ. Սերգեյ Բագրատյան

«Մենք այսօր բավարար միջոցներ չունենք, բայց բավարար միջոցներ ունենալու հնավորություններ կան. այս հաստատված մենաշնորհների մի մասից պետք է հրաժարվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Ըստ նրա՝ եթե մենաշնորհներից չեն հրաժարվում, ներդրումներ սպասել էլ պետք չէ: «Մենաշնորհված դաշտում նոր աշխատատեղեր ունենալը, աշխատավարձի բարձրացում սպասելը անհնար է, որովհետև պատկերացրեք՝ միայն մի ընկերություն են […]

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ յոթ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 27-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 55 շենքը, Ուլնեցի փ. 31-54 սեփական տները, Ա.Տիգրանյան փ. 11, 13, 53 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, Աթոյան փ. 45-107 սեփական տները, Աթոյան 11փ. 35-60 սեփական տները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի