26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 23, 2018

«Ժողովո՛ւրդ, ուշքի եկեք, ձեզ չեն սպանում,որովհետև դուք եք ձեզ սպանում».կոչեր Ազատության հրապարակից/տեսանյութ/

«Ժողովուրդ ուշքի եկեք, Ձեզ չեն սպանում,որովհետև Դուք եք Ձեզ սպանում, իսկ ինքնասպանները դժոխք են գնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում իրականացվող նստացույցի մասնակից Խաչատուր Եփրեմյանը: Եփրեմյանը ժողովրդին մոբիլիզացիայի կոչ է անում: Արդեն հայտնել ենք, որ «Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանն ու իր գաղափարակից ընկերները Ազատության հրապարակում անժամկետ նստացույց են հայտարարել։ Մանրամասները՝ […]

Հայաստանի հավաքականի մարզումային երրորդ օրը (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստական հավաքը Ավանի ակադեմիայի մարզադաշտում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը պատրաստել է հավաքի երրորդ օրվա տեսությունը: «Լավագույնների պարգևատրումը, Պետրոս Ավետիսյանի առաջին մարզումը և Մխիթարյանի երևակայական տեսախցիկը»,- գրում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:

Մենք հանրային կյանքի կառավարման որակի բարձրացման խնդիր ունենք. Ս. Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սահմանադրական դատարան, որտեղ ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահը հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը:  Մինչ այդ Հանրապետության Նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է այսօրվանից Գագիկ Հարությունյանի անունը կրող՝ իրավաբանական, […]

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Տպագրիչների փողոցում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 24-ին Երևան քաղաքի Տպագրիչների փողոցում՝ Վարդանանց անցուղի-Հանրապետության փողոց հատվածում, և Վարդանանց անցուղում՝ Վարդանանց փողոց-Տպագրիչների փողոց հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Վարդանանց անցուղու և Տպագրիչների փողոցի նշված հատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Վարդանանց փողոցից դեպի Հանրապետության փողոց ուղղությամբ:

Քամու պոռթկումները կարող են հասնել 20-25 մ/վ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ. ՀՀ ԱԻՆ

Հայաստան ներթափանցող օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ: Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ի կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց […]

Թուրքիայի արձագանքը՝ Աֆրինի վերաբերյալ Մերկելի հայտարարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, որում նշվել էր, որ Աֆրինում ռազմական գործողությունների հետևանքով տուժում է խաղաղ բնակչությունը։ Թուրքիայի արտգործնախարարությունից հայտնել են, որ  Մերկելի հայտարարությունը իրենց համար «անընդունելի է»։ Նշվել է, որ այդ հայտարարությամբ «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ «սև քարոզչություն է իրականացվում»։  «Մենք անընդունելի ենք համարում Գերմանիայի խորհրդարանում Անգելա […]

Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան երկու անգամ

Օպերատիվ տվյալներով` 2018 թվականի մարտի 22-ի դրությամբ  արտահանվել է 24 965 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է շուրջ 13 970 տոննայով: Պտուղ-բանջարեղենը արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 23370 տոննա,  ինչպես նաև Վրաստան, Բելառուս,  ԱՄԷ, Իրաք և Ռումինիա:

Այդ մեկ շաբաթվա ընթացքում իշխանափոխությունը հրապարակում գցված է լինելու. Փաշինյան

«Այս գումարման Ազգային ժողովում իմ թիրախը ՀՀԿ խմբակցությունն է, և ես կաշխատեմ այդ ուղղությամբ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ականների հայտարարություններին, թե նախորդ գումարման խորհրդարանում Փաշինյանը քանդեց ՀԱԿ խմբակցությունը: Ինչ վերաբերում է դաշինքի մյուս երկու կուսակցություններին, ապա Փաշինյանն ասաց, որ անհաղթահարելի ճեղքեր կան, որ կարող […]

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 26-ին ժամը 10։00-ից մինչև մարտի 27-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝  Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և իրենց նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի