19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 19, 2018

Մարտի 20–ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի  20–ին՝  ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի  Նորավանք գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Գագիկ Հարությունյանը: ԹԵՄԱ `  կիրակի ՌԴ նախագահական ընտրություներում ձայների մեծամասնությամբ վերընտրվեց Վլադիմիր Պուտինը. ԱՄՆ  եւ  Հյուսիսային Կորեայի ղեկավարների հնարավոր հանդիպումը. աշխարհաքաղաքական նոր զարգացումերի ֆոնին այլ երկրների հետ Հայաստանի քաղաքական եւ դիվանագիտական  հարաբերությունների հեռանկարները:  

Քրեական գործեր` ոստիկանների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա: Այսպես, 24.01.2018թ.-ին Արագածոտնի մարզի գյուղերից մեկում Ս. Թ.-ի […]

Ինչպե՞ս երջանիկ լինել

ԱՀԹ Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Սարգսյանը վստահ է ՝ երջանկությունը հոգու և մարմնի ներդաշնակությունն է: Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ Հիշեցնենք՝ մարտի 20-ին նշվում է Երջանկության միջազգային օրը։ Տեր Հովսեփ քահանա Սարգսյանը նշեց՝ Ադամի և Եվայի ավանդապատումը ևս մեկ անգամ վկայում է, որ Աստված տվել էր […]

Աֆրինը ընկավ. պաշտոնական տվյալներ զոհերի և վիրավորների մասին

Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝ «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի 58 օրերի ընթացքում թուրքերը տվել են 46 զոհ և 225 վիրավոր: Իսկ քրդական կողմից սպանվել է 3.603 գրոհային: Այժմ Աֆրինի կենտրոնը վերահսկում են թուրք զինվորները և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները: Իսկ Աֆրինի քրդական ուժերը հայտարարել են, որ դուրս են բերում իրենց ջոկատները քաղաքից, բայց չեն դադարեցնելու պայքարը: […]

Կոնգրեսմենների հայկական կողմն առաջարկել է էապես ավելացնել Հայաստանին, Արցախին տրվող աջակցությունը

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ԱՄՆ կատարած այցը շատ կարևոր էր ու հագեցած: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստան վերադարձած ԱԺ պատգամավորները ամփոփեցին իրենց այցի արդյունքները: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրին, ղարաբաղյան հարցին, հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը և այլն: Նաիրա Զոհրաբյանը ևս կարևորեց այցը՝ նշելով, որ փորձել են ներկայացնել […]

Վազգեն Սարգսյանի փողոցը չի կարելի վերանվանել.«Ելք»-ը դեմ է

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունն այսօր՝ մարտի 19-ին, լքել է ավագանու նիստը, երբ սկսել են քննարկել «Երկիր Ծիրանիի» ներկայացրած երկու նախագծերը: Դրանք վերաբերում են մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցը վերանվանելուն եւ Մարտի 1-ի զոհերի հիշատակին հուշարձան տեղադրելուն: Ավագանու «Ելք» խմբակցությունում հիմնավորում են, որ Վազգեն Սարգսյանի փողոցի վերանվանումն անընդունելի են համարում: Ինչ վերաբերում է Մարտի 1-ի […]

Այսօր կորոշվի՝ որտեղ է անցկացվելու Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը

Ազգային ժողովի Խորհուրդն այսօր երեկոյան նախանշված նիստում կքննարկի եւ կորոշի, թե որտեղ է անցկացվելու ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Համապատասխան որոշման նախագծի համաձայն՝ Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված 2018 թվականի ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստը նախատեսվում է գումարել Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: ԱԺ Խորհրդի նիստում քննարկվելիք որոշման նախագծում, մասնավորապես, նշված է. […]

2014-2016-ին Հայաստանից տարեկան միջինը 44 հազար մարդ է հեռացել

«Տարբեր գնահատականներով՝ վերջին 15 տարիներին արտերկրում հայ աշխատանքային միգրանտների թիվը կազմել է մոտ 200-300 հազար»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ներկայացնելով Հայաստանի արտաքին միգրացիոն իրավիճակի եռամյա մշտադիտարկում ընտրանքային հետազոտության զեկույցը, նշեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Եգանյանի խոսքով՝  միանշանակ չէ ոչ այս հոսքի վերադարձը, ոչ էլ արտերկրում մնալը, սա դեռ անորոշության դաշտում է, և նրանց հետագա վարքագծով է […]

«Շտապօգնություն» ՓԲԸ-ն ընդունել է անօրինական կանչ. Փոստանջյանը չի լռի

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ կապված փետրվարի 13-ին, Երեւանի քաղաքապետարան «Շտապօգնություն» ԲՀԸ-ի կողմից կանչ ընդունելու հետ: Փոստանջյանի ներկայացրած հայտարարությունում ասվում է. «Երեւանի քաղաքապետարանի «ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի կողմից 2018 թվականի փետրվարի 13-ին անօրինական կանչ ընդունելու ու սպասարկելու եւ ապօրինություններ թույլ տալու վերաբերյալ 2018 թվականի փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարան (հասցե` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի