Վերջին ընտրությունը․ Ռուսաստանում կինը մահացել է քվեարկությունից հետո
Արտակարգ միջադեպ է գրանցվել նախօրեին Ռուսաստանի նախագահական ընտրությունների ժամանակ։ Պրիմորյեում կինը մահացել է քվեարկությունից հետո։ DEITA.ru-ի փոխանցամբ՝ կինը քվեարկել է, թերթիկը գցել քվեատուփի մեջ, դուրս եկել, նստել մեքենան ու մահացել։ Նշվում է, որ նա մոտ 70 տարեկան էր։ Ոստիկանները ուսումնասիրում են դեպքի մանրամասները։ Առայժմ հայտնի չէ կնոջ մահվան պատճառը։