23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 14, 2018

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու կյանքին վտանգ է սպառնում

Համացանցում բացվել է էջ և հավաքվում են ստորագրություններ  պահանջով՝ ազատ արձակել ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունուն: «23 տարի և 2 ամիս տևած բանտարկության ընթացքում, Արսեն Արծրւնին դրսևորել է պատշաճ վարքագիծ և վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքի համաձայն, կարող էր ազատ արձակվել դեռեւս 2013 թ.: Դատարանը անտեսելով այս փաստը, առանց հիմնավորումների մերժում է նրան ազատ արձակել: Բանտային յուրաքանչյուր […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Անգելա Մերկելին ԳԴՀ Կանցլերի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վստահություն հայտնելով, որ Անգելա Մերկելի անցած հարուստ պետական եւ քաղաքական ուղին կշարունակի իր ծանրակշիռ ավանդը բերել Գերմանիայի զարգացմանն ու բարգավաճմանը, գերմանացի բարեկամ ժողովրդի բարեկեցությանը, միջազգային ասպարեզում ԳԴՀ ծանրակշիռ դերակատարության ամրապնդմանը, Հանրապետության Նախագահը Կանցլերին մաղթել է հաջողություններ բոլոր նախաձեռնություններում: […]

Կառավարությունում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին և զարգացման ռազմավարությանը վերաբերող հարցեր:  Զեկուցվել է, որ բարեփոխումների ծրագրով 14 մլրդ դրամ  գնահատվող 29 միջոցառում է նախատեսվում: Մասնավորապես, միջոցառումներն ուղղված են լինելու «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային պահպանավայրի ստեղծմանը, ազգային պարկի կառավարման պլանի մշակմանը, ջրածածկ և […]

Զինծառայողների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի հատուկ ուշադրության կենտրոնում

Այսօր կայացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև հասարակական կազմակերպությունների ներակայացուցիչները։  Քննարկվել են զինապարտների առողջական վիճակի պատշաճ հետազոտման, զինվորական հաշվառման գործընթացում նախազորակոչիկների, ինչպես նաև կարգապահական վարույթի ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Զորակոչիկների ծանուցման, զինվորական հաշվառման փաստաթղթերի տրամադրման, զորակոչի ընթացքում բժշկական հանձնաժողովների գործունեության արդյունավետության, կարգապահականվարույթիընթացքումզինծառայողների […]

Շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2018թ. ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով ընթանում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման 2018 թվականի աշխատանքները: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտն ընդհանուր առմամբ կվերանորոգվի 1615 մուտք: Վաղ գարնանից մեկնարկած գործընթացով 22 բազմաբնակարան շենքերում վերանորոգվել է 23 մուտք: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուտքերի նորոգման նկատմամբ ցուցաբերվում է համալիր մոտեցում. […]

Թուրքիայի վարչապետը կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի վարչապետը մարտի 14-15 ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով  կլինի Ադրբեջանում, որտեղ կմասնակցի Բաքվի 6-րդ համաշխարային համաժողովին։ Այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, մեջլիսի նախագահ  Օքթայ Ասադովի հետ։ Աղբյուրը հաղորդում է, որ Թուրքիայի վարչապետը համաժողովի շրջանակներում կհանդիպի այլ երկրների նախագահների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ […]

Միջազգային իրավունքի մասնագետը հաստատում է Արցախի ինքնորոշման իրավունքը

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com 2018 թ. փետրվարի 27-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում անցկացվեց հանրային քննարկում Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Այն կազմակերպել էին Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ), Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի, Թուֆենկյան հիմնադրամի և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ:   Հանրային […]

Նախագահին Գլխավոր հարկադիր կատարողը զեկուցել է ոլորտում 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված միջոցառումների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանը զեկուցել է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության ոլորտում 2017 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների, նորամուծությունների շնորհիվ առանձին ուղղություններով աշխատանքների բարելավման, ծառայության կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, կատարողական վարույթներով հաշվետու ժամանակաշրջանում վերականգնված գումարների, քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքների, գանգատների ընդհանուր բովանդակության և քանակի, դրանց լուծման […]

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 15-ին, ժամը 09։00-22։00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ և 6-րդ միկրոշրջանների ամբողջությամբ, Սևանի փողոցի, վարչական կենտրոնի, գործարանային թաղամասի, Հանրապետության փողոցի 2, 4, 6, 4ա, 15, 17, 15ա, 20, 26 շենքերի, Արզնի գյուղի՝ մասնակի, Արզնիի խճուղու և հարակից հանրային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված