20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2, 2018

Սյունիքի անտառպետությունում ապօրինի 69 ծառ է հատվել. քրեական գործ է հարուցվել

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սյունիքի անտառպետության թիվ 2 պահաբաժնում անտառապահի կողմից 2018 թ. փետրվարի 5-ին կատարված հերթական ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված թվով 69 ծառ:  Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հատումներն իրականացվել են  2018 թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում: Հատվել են  տարբեր տրամագծերի բոխի, կաղնի և […]

Բակո Սահակյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից: Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ՝ աշխատանքի եւ […]

Ես ձեզ կկարոտեմ. ասաց Հրայր Թովմասյանն ու սկսեց շնորհավորանքներ ընդունել

«27 դեմ ձայները ես դիտարկում եմ այն մարդկանց ձայները, ովքեր չէին ուզում, որ ես ԱԺ-ից գնամ»,-ԱԺ նիստում ՍԴ անդամ ընտրվելուց հետո ասաց Հրայր Թովմասյանը: Ապա նա երդվեց. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի ադամի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ և հավատարիմ մնալ ՍԴ անդամի երդմանը»: Իսկ մինչ այդ նա նշեց, որ շնորհակալ […]

Վրաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են

Ս․թ․ մարտի 1-ից արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է պարտադիր ապահովագրվեն: ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների ապահովագրումը ՀՀ տարածքում կատարվում է ՀՀ սահմանային անցակետերի մոտ տեղակայված «РОСГОССТРАХ»-ի գրասենյակներում, իսկ Վրաստանի տարածքում՝ սահմանակետի հարևանությամբ տեղակայված «LIBERTY» բանկի գրասենյակներում։ Հերթերից խուսափելու նպատակով նախքան սահման հասնելը ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները կարելի է ապահովագրել նաև «РОСГОССТРАХ» ապահովագրական […]

«Բնակիչների հետ անմիջական շփումն ամենաարդյունավետ եղանակն է` առաջացող խնդիրներն արագ լուծելու և դրանք չկուտակելու առումով»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների տարեկան հաշվետվությունների շրջանակում  աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել անշարժ գույքի կառավարման, իրավաբանական, վերահսկողության, քաղաքաշինության և հողի վերահսկողության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունների, աշխատակազմի քարտուղարի տեղակալների, ինչպես նաև քարտուղարության, առանձնացված ստորաբաժանումների, անձնակազմի կառավարման և տուրիզմի բաժնի պետերի մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը: […]

Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մետր:   ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: 

Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ անդամ

Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրված ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությանը Ազգային ժողովը կողմ քվեարկեց: Քվեարկության արդյունքներն ամփոփեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: 64 կողմ, 27 դեմ ձայների հարաբերակցությամբ Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ անդամ:  Նշենք, որ փետրվարի 1-ից դադարել են Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի լիազորությունները, և նրա փոխարեն Ազգային ժողովը նոր անդամի […]

ՄԻՊ-ն է կարգադրել.թեժ իրավիճակ Սեֆիլյանի դատին/տեսանյութ/

Հասարակական-քաղաքական գործիչ  Գագիկ Սարուխանյանին եւ «Հայ կականց ճակատի»  անդամներից Հասմիկ Սարգսյանին քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի դատարանում թույլ չտվեցին մտնել դատական նիստերի դահլիճ, որտեղ շարունակվում է  «Հիմնադիր խորհրդարանի»  առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Կարգադրիչները  պատճառաբանում են, թե նախորդ դատական նիստին նրանք հեռացվել են նիստերի դահլիճից դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի որոշմամբ։ Գագիկ սարուխանյանը պահանջեց […]

Մարդը մեր իրականությունը չգիտի. Արամ Սարգսյանն՝ Արմեն Սարգսյանից

«Արմեն Սարգսյանն անհատ է, ով անցած ուղի ունի, բացի պատասխաններից կարևոր եմ համարում մարդու պահվածքը , իսկ ինքն իրեն պահում էր պաշտոնատար մարդու կեցվածքով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:  Շարունակելով նա նկատեց. «Բայց ամբողջ տպավորությունը շատ տխուր էր, որովհետև հիշեցնում էր սովետական ժամանակներ: Արևմտյան արժեքներ կրող Արմեն Սարգսյանի համար «նազարբաևյան» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի