20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2, 2018

Ձեր պահվածքը անընդունելի է. Փաստաբանը` Տաթևիկ Գրիգորյանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում այսօր` մարտի 2-ին, Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին պաշտպանական ճառի հրապարակման ժամանակ դատարանը պարբերաբար 5 րոպեանոց ընդմիջումներ էր հայտարարում: Ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանի պաշտպանական ճառը բավականին երկար էր ու հիմնավորումներով, որոնք ցուցադրվում էին սլայդերի տարբերակով: Արայիկ Պապիկյանը երկարատև ընդմիջում խնդրեց , […]

Պատգամավորական մանդատ՝ Տաճատ Վարդապետյանին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ: Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տաճատ […]

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ այդ բարձր պաշտոնում Արմեն Սարգսյանի գործունեությունը կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը և եվրասիական ինտեգրացիայի խորացմանը` ի շահ երկու եղբայրական ժողովուրդների:

Կասեցվել է բրազիլական ծագման 40 տոննա հավի կրծքամսի ներկրումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը: Որպես բարձր ռիսկ ունեցող՝ բեռից իրականացվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության. արդյունքում կրծքամիսը մանրէաբանական սալմոնելա ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին: Այն ենթակա է վերարտահանման կամ ոչնչացման: Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ 2018թ. փետրվար ամսվա ընթացքում հայտնաբերվել են […]

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեղադրանք է առաջադրվել 2 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Նախնական տվյալներով՝ 2017 թվականի նոյեմբերի 16-ին 1969թ. ծնված բնակիչը Երևանում գործող առևտրի կենտրոններից մեկի մոտ ապօրինի կերպով՝ գումարի դիմաց, ձեռք է բերել «բուպրենորֆին» […]

Տեսնես Դինաակոպովնաները գիտակցու՞մ են իրենց տհասության ու հանցագործության աստիճանը. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը  ֆեյսբուքյան իր էջում կիսվել է մուտքի վիզաների հետ կապված խարդախության գործի մասին ԱՄՆ դեսպանության հայտարարությամբ, և գրել հետևյալը. «Գետինը բացվեր, մտնեինք մեջը, ԱՄՈԹԻՑ ՈՒ ԱՆՃԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ։ Եվ ՋՂԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ տեսնես Դինաակոբովնաները գոնե գիտակցու՞մ են իրենց մեղքի, տհասության ու հանցագործության աստիճանը ….»:

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 6-ին ժամը 10։00-ից մինչև մարտի 7-ը ժամը 20։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝  Տ. Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորչի, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, Ֆրիկի, Գորկու, Ղուկասյան, Նալբանդյան, Երկաթուղայինների, Լազյան, Էլեկտրաֆիկացիայի, Հյուսիսային, […]

Սերժ Սարգսյանը ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանրապետության Նախագահը և Վրաստանի վարչապետը առանձնազրույցի ժամանակ քննարկել են հայ-վրացական երկկողմ հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Ողջունելով հյուրին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում ուրախ են հյուրընկալելու բարեկամ Վրաստանից ժամանած պատվիրակություններին: Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի