07 Դեկտեմբերի, Saturday, 2019
KFC

Լուրեր: Փետրվարի 24, 2018

Մեկնարկել է ՕԵԿ-ի համագումարը. Արթուր Բաղդասարյանը վերընտրվեց

28548105_1865062703563758_915776005_o

«Օրինաց երկիր» կուսակցությունը համագումար է հրավիրել: Քիչ առաջ այն մեկնարկեց: Ներկա են ՕԵԿ նախկին պատգամավորները՝ Հեղինե Բիշարյան, Մհեր Շահգելդյան: Համագումարը վարում է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը վերանվանվել էր «Հայկական վերածնունդ», որին անդամակցել էին մի քանի փոքր կուսակցություններ, միություն, ապա հիմա նորից վերադառնում է իր հին անվանը: Նկատենք նաև, որ խորհրդարանական ընտրություններին նրանք […]

Փհենչհան 2018․ արագություն եւ էքստրիմ․ սնոուբորդի ողջ գեղեցկությունը /ֆոտոշարք/

1133201348

Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի շրջանակում այսօր տեղի ունեցավ սնոուբորդի հսկայական զուգահեռ ոլորավայրէջքի մրցումը, որի արդյունքներով եզրափակիչ դուրս եկան Չեխիայի ներկայացուցիչ Էսթեր Լեդեցկայան եւ գերմանուհի Սելինա Յորգը։  Ներկայացնում ենք ֆոտոշարք այս աներեւակայելի սպորտաձեւից։

Հակառակորդը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է 300 անգամ

շփման

Փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց: Այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց […]

Նախագահը ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիային

28407937_1559330710782073_1417176068_o

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը շնորհավորել է նրան Վրաստանի փոխվարչապետի, ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել, որ ջերմությամբ է հիշում անցած տարվա ամռանը Գիորգի Գախարիայի հետ Երևանում ունեցած հանդիպումը մեկ այլ՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնում, երբ քննարկման թեման […]

Նոր մեթոդի ներդրում՝ Հայաստանի ԼՕՌ պրակտիկայում

28407831_1559329987448812_1500551_o

ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական համալիրի դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայում արդեն ներդրվել են լազերայինվիրահատություններ ԼՕՌ օրգանների հիվանդությունների կապակցությամբ: Առաջին անգամ Հայաստանում հաջողությամբ իրականացվեցտոնզիլէկտոմիա՝ Revolix տուլիումային լազերի կիրառմամբ:  Իր առանձնահատուկ պարամետրերի շնորհիվ Revolix տուլիումային լազերը գործնականկիրառման լայն հնարավորություն է տալիս օթորինոլարինգոլոգիայի բոլոր ոլորտներում: Կոկորդի ուռուցքների և նշիկների հատման (#տոնզիլէկտոմիա)պարագայում Revolix-ը անգերազանցելի է, որտեղ բացահայտում է իր յուրահատուկ հնարավորությունները՝ հյուսվածքների հատման տեղում հրաշալիհեմոստազով։ Այն չի առաջացնում լայնածավալ այրվածքային նեկրոզ կտրվածքի շրջանում, քանի որ թափանցում է 1 միլիմետրից ավելի քիչ խորությամբ,ինչը հատկապես կարևոր է տոնզիլէկտոմիայի իրականացման ընթացքում: Բացի դա, տուլիումային լազերը բացարձակապես անարյուն ազդեցություն էունենում քթի լորձաթաղանթի վրա, առաջացնելով լորձաթաղանթի կրճատում և փափուկ հյուսվածքների կոագուլյացիա։  Սահմանային և հարակիցհյուսվածքները մնում են մաքուր և հեշտ են տարբերակվում։ Անատոմիական կաուցվածքները լիարժեք պահպանվում են՝ հետվիրահատական վերքինվազագույն բորբոքմամբ։ Revolix լազերը հատուկ մշակված է առավել քիչ ինվազիվ միջոցարումների և վիրաբուժական միջամտությունների անցկացման,բժիշկների և հիվանդների պահանջների բավարարման համար: Այն մեր օրերում հասանելի ամենաժամանակակից լազերային տեխնոլոգիան է: Մեթոդիներդրման նպատակով մասնագետներն անցել են լազերային օթորինոլարինգոլոգիայի վերաբերյալ վերապատրաստման հատուկ դասընթացներ ևվարժանքներ Սանկտ Պետերբուրգի ակադեմիկոս Ի.Պ. Պավլովի անվան Առաջին պետական բժշկական համալսարանի՝ լազերային վիրաբուժությանառաջատար կենտրոնում:

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը նոր պաշտոն ունի

86.thumb

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական։ «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ. Հասմիկ Պողոսյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական», – ասված է […]

Բնակչի դին հայտնաբերվել է շքամուտքում

shtap-ognutyan-meqena-634x445

Փետրվարի 23-ին, ժամը 21:28-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան դուռը և շքամուտքում հայտնաբերել 1934 թ. ծնված Ս. Հ.-ի դին:

Տավուշի մարզում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

zinvor-dshk-11

Տավուշի մարզի զորամասերից մեկում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Առայժմ հայտնի չէ, թե զինծառայողը ինչ հանգամանքներում է հրազենային վիրավորում ստացել: «Այս պահին չեմ կարող ասել: Հետաքննությունը կլինի, կիմանանք»,- ասել է Հովհաննիսյանը: Զինծառայողը Բերդի զինվորական հոսպիտալում ենթարկվել է վիրահատության, որից հետո տեղափոխվել է Երևան՝ Մուրացանի հոսպիտալ: […]

Թուրքական մեջլիսը քննադատել է Հոլանդիայի կողմից ցեղասպանության օրինագծերի ընդունումը

f5a91188be7973_5a91188be79b3

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) խոսնակի գրասենյակի կողմից տարածվել է հայտարարություն, որում քննադատվել է Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու օրինագծերի ընդունումը։ «Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը 1915 թ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ անհիմն պնդումները հիմք ընդունելով կայացված որոշումները չի ճանաչում, խստորեն քննադատում է և անվավեր համարում»,- ասվում է հայտարարության մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված