Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունը Էջմիածնում (լուսանկարներ)

Փետրվարի 24-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելեց Էջմիածին: Վրաց իրավապահներն այցելեցին Մայր տաճար, ծանոթացան թանգարանի բազմադարյա ցուցանմուշներին: Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Հայաստան է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ: