29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 21, 2018

«Մի հաչա, թուրք».դատախազը՝ ապարանցի Պավլիկին

7579906

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Այսօրվա նիստում հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու ժամանակա Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) նշեց. «Ես պաշտպան ունեմ, փառք Աստծու, Արայիկներս, Մուշեղս, մենք մերոնցով էլի։ Եթե ձեզ համար պարտադիր պայման է, որ հանրային պաշտպան ունենանք, ապա, ներեցեք, բայց մեզ պարտադիր մի հատ […]

Մենք պետք է ճկուն լինենք. Բրյուսովի ռեկտոր (տեսանյութ)

default

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանն այսօր խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձավ «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքին: Մանրամասները՝ տեսանյութում:

Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղում

5cc326b629ef23fa0336a21681d58c3b-472x265

Փետրվարի 21-ին, ժամը 00:35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մեկ հարկանի տան առաստաղը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:14-ին, մարվել՝ 02:50-ին: Այրվել է առաստաղից մոտ 15 քմ հատված:

Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք (լուսանկարներ)

1519198528,5884

Փետրվարի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել։ Օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Արդյունքում ոստիկանություն են բերման ենթարկվել երեք օտարերկրացի։  Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարվել: Հայտնաբերվել են մետանֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող […]

«Վայ, նանի ջան, էս ի՞նչ եղավ, բա հիմա էդ փողերը ո՞վ է տալու»

ելք 1

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման դրվեց «Ելքի» նախաձեռնած «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։  Փաստաթղթում նշվում է, որ խորհրդարանը խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ՝ «2008 թվականի Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ և […]

Ըստ հաղորդման` ոստիկանը չարաշահել է պաշտոնեական դիրքը

logo 3

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ Մ. Ս.-ի հաղորդման հիման: Այսպես, համաձայն քրեական գործի նյութերի, Դ. Ա.-ն իրացնելու նպատակով խոշոր չափերով ափիոն տեսակի թմրամիջոց է ձեռք բերել, ապա, 27.04.2009թ.-ին այն տեղադրելով տորթի մեջ, ցանկացել է առաքել ՀՀ ԱՆ Գորիս քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին, սակայն […]

Ինչին ձեռք ես տալիս, հակադարձ ռեակցիա է առաջանում. ԱԺ փոխնախագահ (տեսանյութ)

միքայել մելքումյան

Կրթական համակարգում փլուզում է գնում՝ և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով: Այսօր «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ այդ փլուզումից ուզում են ռեֆորմի միջոցով խուսափել, սակայն դա սխալ է: «Բացի այդ ո՞վ է իրավունք տվել ավագ սերնդին, միջին ու երիտասարդ սերնդին […]

Վահան Մարտիրոսյանը ընդունել է Մաքսիմ Սոկոլովին

news151919652469281210220181

ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության առկա իրավիճակին, հեռանկարային ծրագրերին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում համագործակցության ուղղություններին և հնարավորություններին։ Մասնավորապես, քննարկվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված